ՕԳՈՍՏՈՍԻ 9-13-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի #ՍԵՎ ԾՈՎ և #ՀԱՄՇԵՆ, որի ընթացքում կայցելենք առափնյա քաղաքներ՝ #ՏՐԱՊԻԶՈՆ, #ՀՈՓԱ, #ՌԻԶԵ, #ԱՐՀԱՎԻ և այլն։
Ամբողջ ճանապահին մեզ կուղեկցեն #ՍԵՎ ԾՈՎԻ և #ՀԱՄՇԵՆԻ կանաչ լեռների գեղատեսիլ տեսարանները։ Բացի այդ կանգառներ կունենանք #ԱՐԴՎԻՆ, #ԱՐԴԱՀԱՆ, #ԱՐԴԱՆՈՒՋ և #ՇԱՎՇԱՏ քաղաքնեում։
➡️ Առաջին օրը՝ օգոստոսի 9-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱՔ, այնուհետև հատելով վրաց-թուրքական սահմանը կհասնենք #ԱՐԴԱՀԱՆ, որտեղ կայցելենք հզոր #ԲԵՐԴԸ և կճաշենք։ Ապա կանգառներ կունենան #ԱՐԴՎԻՆ և #ԲՈՐՉԿԱ քաղաքներում։
Երեկոյան կհասնենք համշենահայության կենտրոններից հանդիսացող #ՀՈՓԱ քաղաք և կշրջենք ծովափնյա հատվածում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ։
➡️ Երկրորդ օրը՝ օգոստոսի 10-ին, կշարժվենք դեպի հռչակավոր #ՏՐԱՊԻԶՈՆ քաղաք, որտեղ կայցելենք․
• Տրապիզոնի ՄԻՋՆԱԲԵՐԴ
• Հայկական ԱՄԵՆԱՓՐԿԻՉ վանք
• Հունական ԱՅԱ ՍՈՖԻԱ և սբ․ ԱՆՆԱ եկեղեցիներ։
Այնուհետև կայցելենք քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա` Ալթինդերե գեղատեսիլ ազգային պարկում գտնվող #ՍՈՒՄԵԼԱ վանական համալիր, որը կառուցվել է 5-6-րդ դարերում և դարեր շարունակ հանդիսացել է Պոնտոսի հույների գլխավոր սրբավայրը։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ։
➡️ Երրորդ օրը՝ օգոստոսի 11-ին, կշարժվենք դեպի #ՈՒԶՈՒՆԳՅՈԼ լճակ, որը շրջապատված է հեքիաթային սոճու անտառներով և մշուշապատ լեռներով։ Լճի ափին կհանգստանանք և կվայելենք տեղական խոհանոցը։
Հաջորդ կանգառը կլինի ծովափնյա #ՌԻԶԵ քաղաքը իր բարձրադիր բերդով։
Այնուհետև կարշավենք դեպի բուն #ՀԱՄՇԵՆ, որտեղ կայցելենք․
• #ԶԻԼ ամրոց
• #ԲԱԼԱՀՈՎՏԻ ջրվեժ
• #ԱՅԴԵՐԻ յայլաներ
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ
➡️ Չորրորդ օրը՝ օգոստոսի 12-ին, առավոտյան կարշավենք դեպի հռչակավոր ԶՈՒՅԳ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ և ՄԱՆՋՈՒՆԱՅԻ ՋՐՎԵԺ։
Այնուհետև ծովափնյա հանգիստ կունենանք ՍԵՎ ԾՈՎԻ ափին, բոլոր ցանկացողները կկարողանան լողալ ծովում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ` #ՀՈՓԱՅՈՒՄ
➡️ Հինգերորդ օրը՝ օգոստոսի 13-ին, առավոտյան կշարժվենք դեպի #ԵՐԵՎԱՆ, ճանապարհին կանգառներ կունենանք #ԱՐԴԱՆՈՒՋԻ և #ՇԱՎՇԱՏԻ բերդերում։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև #ՕԳՈՍՏՈՍԻ 4-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 01.08.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #149,000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (15,000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 09․08.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:
- Next Wednesday, 25th June, 04:00 am, Արշավ դեպի ԱՆԴՐԱՆԻԿ զորավարի ծննդավայր՝ ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ + 8 քաղաք in Yerevan
- Next Saturday, 28th June, 08:00 am, Երկօրյա արշավ դեպի ԹԲԻԼԻՍԻ և ԷԹՆՈԳՐԱՖԻԿ ԱՅԳԻ in Yerevan
- This August, 1st August, 08:00 am, Ուխտագնացություն դեպի ՍՈՒՐԲ ԹԱԴԵԻ վանք, ՊԱՐՍԿԱՀԱՅՔ և ՄԵՂՐԻ in Yerevan