ՕԳՈՍՏՈՍԻ 1-3-ը #գիտարշավ ակումբը կազմակերպում է արշավ դեպի ՍԲ. #ԹԱԴԵԻ վանք, որտեղ այդ օրերին ավանդաբար ուխտագնացության են գալիս իրանահայերը երկրի բոլոր ծայրերից։ Ինչպես վանքը, այնպես էլ ուխտագնացության պրոցեսը ընդգրկված են #ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում:
Կայցելենք նաև տարածաշրջանի նշանավոր բերդեր, վանքեր և այլ հուշարձաններ:
➡️ Առաջին օրը՝ օգոստոսի 1-ին, Երևանից կմեկնենք #ՄԵՂՐՈՒ տարածաշրջան և կհատենք հայ-իրանական սահմանը:
ԱՐԱՔՍ գետի ափամերձ շրջաններում կայցելենք․
• #ԱՎԵՐԱԿ_ՋՐԱՂԱՑ գեղատեսիլ ջրվեժ, որը նման է Հունոտի կիրճի Զոնտիկներ կոչվող ջրվեժին։
• Սուրբ #ՍՏԵՓԱՆՈՍԻ վանք (#UNESCO), որը վերակառուցվել է XVII դարում՝ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից և հանդիսացել է #Նախիջևանի և Ջուղայի թեմի առաջնորդանիստը։ Եկեղեցին հարուստ է բազմազան պատկերաքանդակներով, զարդաքանդակներով և որմնանկարներով։ Վանքի բակում կճաշենք և կհանգստանանք։
• Դարաշամբի ՍԲ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցի
• Ջուղայի #ՀՈՎՎԻ եկեղեցի
• Երեկոյան թեյախմություն հայազգի #ԽՈՋԱ_ՆԱԶԱՐԻ քարավանատանը, որը 2023թ-ին նույնպես ընդգրկվել է UNESCO-ի ցանկում
Գիշերակացը՝ #ՋՈՒՂԱ քաղաքում:
➡️ Երկրորդ օրը՝ օգոստոսի 2-ին, կայցելենք Սուրբ #ԹԱԴԵՈՍԻ վանք (#UNESCO), որը, ըստ ավանդույթի, հիմնադրել է Թադեոս առաքյալը: Վանքը հիմնովին վերակառուցվել է XIV-XIX դարերում և առանձնանում է իր զարդագոտիներով: Մասնակիցը կդառնանք ավանդական պատարագին և տոնակատարություններին:
Այնուհետև կայցելենք.
• #ԲԱՍՏԱՄԻ (Ռուսախինիլի) բերդ, որն խոշորագույն ուրարտական բերդն է Իրանի տարածքում,
• Սբ․ ՍԱՆԴՈՒԽՏ արքայադստեր եկեղեցի,
• #ԾՈՐԾՈՐԻ ՎԱՆՔ, որն նույնպես ընդգրկված է UNESCO-ի ցանկում,
• #ՄԱԿՈՒԻ ԲԵՐԴ,
• Նախիջևանի #ՋՐԱՄԲԱՐ
Գիշերակացը՝ #ՋՈՒՂԱ քաղաքում:
➡️Երրորդ օրը՝ ՝ օգոստոսի 3-ին, ԱՐԱՔՍԻ իրանական ափին կացելենք․
• #ԿՈՐԴԱՇԱՏԻ բերդ,
• ԱԲԱՍ ՄԻՐԶԱ թագաժառանգի ԲԱՂՆԻՔ,
Այնուհետև կվերադառնանք ՀԱՅԱՍՏԱՆ և քաղաքային տուր կունենք #ՄԵՂՐԻՈՒՄ, որ ընթացքում կայցելենք.
• #ՓԱՔՐ ԹԱՂԻ Սուրբ Հովհաննես (սբ․ Սարգիս) եկեղեցի,
• #ՄԵԾ ԹԱՂԻ սբ․ Աստվածածին եկեղեցի,
•, #ԱՆԱՊԱՍՏԱՆԱՑ ՎԱՆՔ,
• #ՄԵՂՐՈՒ ԲԵՐԴ,
Վերադարձ դեպի Երևան:
___________
Բոլոր մասնակիցները պետք կրեն հարմարավետ սպորտային ոճի կոշիկներ, հագուստ և գլխարկ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ #ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 28-ը
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ 7 տեղ։
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 27․07.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #75.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրատուն, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մեկնարկը՝ ժամը #08:00-ին, 01․08.2025թ. (ուրբաթ),
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: