Երկօրյա արշավ դեպի ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ), 6 September | Event in Yerevan | AllEvents

Երկօրյա արշավ դեպի ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ)

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Sat, 06 Sep, 2025 at 08:00 am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Sat, 06 Sep, 2025 at 08:00 am - Sun, 07 Sep, 2025 at 09:00 am (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

24, Marshall Baghramian Ave, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Երկօրյա արշավ դեպի ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ)
Սեպտեմբերի 6-7-ը՝ #Գիտարշավ ակումբը կազմակերպում է #երկօրյա բացառիկ արշավ դեպի սիրահարների քաղաք #ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ, ՎՐԱՍՏԱՆ), որը XVIII դարում հիմնադրվել է հայերի կողմից։
Կախեթը մշտապես ունեցել է հայկական ներկայություն, իսկ XI դարում թագավորում էին ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ արքայի որդի #ԳԱԳԻԿԸ և նրա ժառանգները:
➡️ Առաջին օրը (սեպտեմբերի 6)` շաբաթ առավոտյան կշարժվենք դեպի #ՍՂՆԱԽ բերդաքաղաք։
Ճանապարհին կայցելենք,
• #ՄԱՆԱՎԻ բերդ
• ՉԻԱԼՈՒՐԻ բերդ
• #ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ տաճար
Երեկոյան քաղաքային տուր ( Սբ. Գևորգ հայկական եկեղեցի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տուն, բերդապարիսպներ) և ընթրիք #ՍՂՆԱԽ բերդաքաղաքում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ Սղնախում։

➡️ Երկրորդ օրը (սեպտեմբերի 7)՝ կայցելենք #ԲՈԴԲԵԻ ՆԻՆՈԾՄԻՆԴԱ վանական համալիր, որից հետո թեթև քայլարշավ կունենանք դեպի #ՆԱՍՈՄԽԱՐԻ հայկական վանք, որը թարգմանաբար նշանակում է հայատեղի։
Քայլարշավը կեզրափակենք #ԽՈՌՆԱԲՈՒՋԻ անառիկ ամրոցի նվաճմամբ։ Միջնադարյան ամրոցը վեր է հառնում բարձրադիր ժայռի կատարին, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա ձորերը։
Երեկոյան վերադարձ Երևան
_____________
#ԳԻՏԱՐՇԱՎԸ բացառիկ հնարավորություն կընձեռի բացահայտել #ԿԱԽԵԹԻ հայկական և վրացական հուշարձանների պատմության գաղտնիքները: Բացի այդ, կծանոթանաք հազարամյա գինեգործական ավանդույթներին:
Բոլոր մասնակիցները պետք կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ սեպտեմբերի 5։
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ 7 ՀՈԳԻ
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095325075 (Արմեն)
Մասնակցության վճարը՝ #29.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրատուն, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 04․09.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին (շաբաթ օր), 06․09.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Երկօրյա արշավ դեպի ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ), 6 September | Event in Yerevan | AllEvents
Երկօրյա արշավ դեպի ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ)
Sat, 06 Sep, 2025 at 08:00 am