Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր), 2 August | AllEvents

Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր)

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Sat, 02 Aug, 2025 at 08:00 am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Sat, 02 Aug, 2025 at 08:00 am - Wed, 06 Aug, 2025 at 10:00 pm (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր)
ԳԻՏԱՐՇԱՎ ակումբի այս ամառային արկածը դու չես ցանկանա բաց թողնել։
ՕԳՈՍՏՈՍԻ 2-6-ը միացիր մեր անմոռանալի 5-օրյա ուղևորությանը, որի ընթացքում կբացահայտենք Արևմտյան Վրաստանի գողտրիկ անկյունները՝
պատմական ԻՄԵՐԵԹԻԱՅԻՑ մինչև արևաշող ՍԵՎ ԾՈՎԻ ափերը։
🚐 Մեզ սպասում են բազում փորձառություններ՝
🏙 ՔՈՒԹԱՅԻՍ, ԲԱԹՈՒՄ, ԱԽԱԼՑԽԱ, ԲՈՐԺՈՄ, ԽՈՒԼՈ քաղաքները,
🌄 ՍԱՏԱՊԼԻԱՅԻ և #ՊՐՈՄԵԹԵՎՍԻ քարանձավները,
🏰 ՍՈՒՐԱՄԻ, ՌԱԲԱԹԻ, ԱԾՂՈՒՐԻ, ՊԵՏՐԱՅԻ, ԳՈՆԻՈՅԻ և ՈՍԿԵ բերդերը,
⛪️ #ԲԱԳՐԱՏԻ տաճարը, ԳԵԼԱԹԻ և ԶԱՐԶՄԱՅԻ վանքերը
📸 Գեղատեսիլ տեսարաններ, լուսանկարներ ու թարմ լիցքեր,
🏖 Եվ իհարկե՝ հանգիստ #ՇԵԿՎԵԹԵԼԻԻ շքեղ ծովափին։

📅 Առաջին օրը՝ օգոստոսի 2-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՑԽԱ, որտեղ կայցելենք․
• ԱԾՂՈՒՐԻ միջնադարյան բերդ, որը գտնվում է ՔՈՒՐ գետի գեղատեսիլ կիրճում,
• ՌԱԲԱԹ միջնադարյան բերդ և 3 հայկական եկեղեցիներ
Երեկոյան զբոսանք և ընթրիք ԱԽԱԼՑԽԱՅԻ հին հայկական թաղամասերում։
🛏 Գիշերակացը՝ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ։

📅 Երկրորդ օրը՝ օգոստոսի 3-ին, առավոտյան, կշարժվենք դեպի ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ մայրաքաղաք #ՔՈՒԹԱՅԻՍ։
Ճանապարհին կարճ կանգառներ կունենանք #ԲՈՐԺՈՄ և #ՍՈՒՐԱՄ քաղաքներում։ Առաջինը հայտնի է իր աշխարհահռչակ հանքային ջրով, իսկ երկրորդը՝ պատմական բերդով և հայկական եկեղեցով։
ՔՈՒԹԱՅԻՍՈՒՄ և շրջակայքում կայցելենք․
• #ԲԱԳՐԱՏԻ տաճար և ԳԵԼԱԹԻ վանք,
• #ՊՐՈՄԵԹԵՎՍԻ և ՍԱՏԱՊԼԻԱՅԻ քարանձավներ,
🛏 Գիշերակացը՝ #ՇԵԿՎԵԹԵԼԻՈՒՄ։

📅 Երրորդ օրը՝ օգոստոսի 4-ին, պասիվ ծովային հանգիստ ՇԵԿՎԵԹԵԼԻԻ հրաշագեղ ծովափում։
🛏 Գիշերակացը՝ #ՇԵԿՎԵԹԵԼԻՈՒՄ։

📅 Չորրորդ օրը՝ օգոստոսի 5-ին, առավոտյան կրկին կլողանք Շեկվեթելիի ծովափում, ապա կշարժվենք դեպի #ԲԱԹՈՒՄ և կայցելենք․
• #ՊԵՏՐԱ և #ԳՈՆԻՈ բերդեր
• Սբ․ ՓՐԿԻՉ հայկական եկեղեցի
Քաղաքի կենտրոնում թեթև զբոսանքից և ճաշից հետո լեռնային Աջարիայով ձգվող գեղատեսիլ և դժվարամատչելի ճանապարով կշարժվենք դեպի ԱԽԱԼՑԽԱ, կանգառներ կունենանք․
• #ԽՈՒԼՈ լեռնային ավանում
• #ԳՈԴԵՐՁԻ լեռնադահուկային հանգստավայրում
• #ԶԱՐԶՄԱՅԻ վանքում
🛏 Գիշերակացը՝ #ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ։

📅 Հինգերորդ օրը՝ օգոստոսի 5-ին, լեռնային ՇՈԿԱ գյուղից կսկսենք քայլարշավը դեպի անառիկ #ՈՍԿԵԲԵՐԴ (Օքրոսցիխե), որը գտնվում է բարձրադիր ժայռի վրա: Բերդից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի շրջակա լեռները։
Երեկոյան վերադարձ #ԵՐԵՎԱՆ:
________________

Ի՞նչ է պետք ունենալ
✔️ Սպորտային ոճի հագուստ
✔️ Հարմարավետ արշավային կոշիկներ
✔️ Լողազգեստ, արևապաշտպան գլխարկ և քսուք

🚨 Տեղերը խիստ սահմանափակ են՝ ընդամենը 7 հոգի
📌 Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 30
💰 Վճարը՝ 99,000 դրամ, ներառում է՝
տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, ուղեկցող գիդ
(Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը ներառված չեն գնի մեջ)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև հուլիսի 28-ը, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:

📞 Գրանցվելու համար զանգահարել՝
📱 091 014301 (Սահակ)
📱 094 / 095 325075 (Արմեն)

Մեկնում՝ օգոստոսի 2-ին, առավոտյան ժամը 08:00
📍 Հանդիպման վայր՝ ԳԱԱ շենքի դիմաց (Բաղրամյան 24)
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր), 2 August | AllEvents
Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր)
Sat, 02 Aug, 2025 at 08:00 am