ՀՈՒՆԻՍԻ 25-29-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ հեղինակային արշավ դեպի ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ՝ Զորավար Անդրանիկի ծննդավայր, որի ընթացքում կայցելենք նաև շուրջ 8 պատմական բերդեր և հայաքաղաքներ` #ԿԱՐՍ, #ԱՆԻ_ԿԱՄԱԽ, #ԲԱԲԵՐԴ, #ԷՐԶՐՈՒՄ, #ԱՐԴՎԻՆ, #ԱՐԴԱՀԱՆ, #ԻՍՊԻՐ, #ԵՐԶՆԿԱ և #ՇԱՎՇԱՏ։
Այս երթուղին հատուկ մշակվել է #գիտարշավ ակումբի կողմից և չունի իր նմանօրինակը։
➡️ Առաջին օրը՝ հունիսի 25-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱԿ, այնուհետև հատելով վրաց-թուրքական սահմանը կհասնենք #ԿԱՐՍ։ Հին քաղաքում կայցելենք հզոր #ՄԻՋՆԱԲԵՐԴԸ, Վարդանի կամուրջը և սբ. Առաքելոց տաճարը։
Երեկոյան կհասնենք ԿԱՐԻՆ (ԷՐԶՐՈՒՄ) երեկոյան կզբոսնենք քաղաքի կենտրոնում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ԷՐԶՐՈՒՄՈՒՄ
➡️ Երկրորդ օրը՝ հունիսի 26-ին, առավոտյան կայցելենք ԿԱՐՆՈ միջնաբերդ, ՍԱՆԱՍԱՐՅԱՆ վարժարանի շենք և պատմական մեդրեսեներ։
Այնուհետև կարշավենք դեպի #ԵՐԶՆԿԱ և կայցելենք #ԱՆԱՀԻՏ աստվածուհու գլխավոր տաճարը, որը գտնվում է #ՈՍԿԵԲԼՈՒՐ կոչվող բարձունքում։ Ապա կարճատև հանգիստ կունենանք հրաշագեղ եռահարկ ջրվեժի մոտ։
Շարունակելով ճանապարհը կհասնենք լեգենդար #ԱՆԻ-ԿԱՄԱԽ, որը հանդիսանում է հայ ազգի գլխավոր օրրաններից և սրբավայրերից մեկը։ Այստեղ էր գտնվում #ԱՐԱՄԱԶԴ աստծո գլխավոր տաճարը և հայ արքաների պանթեոնը։ Այժմ մասնակիորեն պահպանվել են երբեմնի հզոր բերդի պարիսպները, ծիսական և աշխարհիկ կառույցների ավերակները։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ԵՐԶՆԿԱՅՈՒՄ
➡️ Երրորդ օրը՝ հունիսի 27-ին, կշարժվենք դեպի հրաշագեղ #ՇԱՊԻՆ_ԳԱՐԱՀԻՍԱՐ՝ #ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ և ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ծննդավայր։ Կբարձրանանք անառիկ ԲԵՐԴԸ և ժայռերում ծվարած Սբ․ԱՍՏՎԱԾԱԾԻՆ վանքը։ Կայցելենք նաև գեղեցկագույն ջրվեժը։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ԲԱԲԵՐԴՈՒՄ։
➡️ Չորրորդ օրը՝ հունիսի 28-ին, առավոտյան կարշավենք դեպի բարձրադիր բլրի գագաթին գտնվող #ԲԱԲԵՐԴԻ բերդը, որն առանձնանում է հզոր աշտարակներով, իսկ ներսում պահպանվել են հայկական եկեղեցու ավերակները։
Այնուհետև կտեղափոխվենք մեկ այլ լեգենդար բերդ՝ #ՍՊԵՐ, որը հանդիսացել է #ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ արքայատոհմի բնօրրանը և տոհմական կալվածքը։
Շարունակելով ճանապարհը կհասնենք #ՏԱՅՈՑ աշխարհ, որտեղ կայցելենք #ՉՈՐԴՎԱՆՔ միջնադարյան համալիրը։
Երեկոյան կհասնենք #ԱՐԴՎԻՆ քաղաք։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ` #ԱՐԴՎԻՆՈՒՄ:
➡️ Հինգերորդ օրը՝ հունիսի 29-ին-ին,
Առավոտյան կշարժվենք դեպի #ԵՐԵՎԱՆ, ճանապարհին կանգառներ կունենանք #ՇԱՎՇԱԹԻ բերդում և #ԱՐԴԱՀԱՆՈՒՄ։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հունիսի 20-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 20.06.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #149․000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (15000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 25.06.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: