Վերելք ԱՐԱՐԱՏ, 7օր, 22 August | Event in Yerevan | AllEvents

Վերելք ԱՐԱՐԱՏ, 7օր

«Խարույկ» Արշավական ակումբ

Highlights

Fri, 22 Aug, 2025 at 04:00 am

Ararat Mountain Արարատ լեռ

Advertisement

Date & Location

Fri, 22 Aug, 2025 at 04:00 am - Thu, 28 Aug, 2025 at 11:00 pm (AMT)

Ararat Mountain Արարատ լեռ

Mrgavan, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Վերելք ԱՐԱՐԱՏ, 7օր
ՎԵՐԵԼՔ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ
7օր

Ընկերնե՜ր🏔️😊
22.08.25-28.08.25 միասին ուղեւորվելու ենք դեպի ամենաԱրարատ, իրականացնելու մեր երազանքները🔥🇦🇲

Օր 1. Երեւանից վաղ առավոտյան մեկնելու ենք Բայազետ՝ անցնելով Վրաստանի եւ Թուրքիայի սահմանները։ Ճանապարհին այցելելու ենք պատմական ԱՆԻ մայրաքաղաքը։🏰
🌘 Գիշերակացը հյուրանոցում

Օր 2. Առավոտյան 07:00 ուղեւորվելու ենք Արարատ լեռան ստորոտ՝ 2200մ բայձրության վրա, եվ սկսելու ենք մեր վերելքը դեպի առաջին ճամբար՝ 3200մ ։
🌗Գիշերակացը վրանատեղիում ՝ 3200մ։

Օր 3. Նախաճաշից հետո քայլելու ենք դեպի 4200 մ վրա գտնվող երկրորդ ճամբարը։ Ընթրելու ենք ու քնելու, որպեսզի կեսգիշերին սկսենք մեր վերելքը դեպի սպասված գագաթ✨։
🌕Գիշերակացը 4200 մ վրանատեղիում։

Օր 4. Կեսգիշերին 01:00-02:00 սկսելու ենք վերելքը դեպի Արարատի փառահեղ գագաթ 5137 մ։ Լուսաբացը գագաթին դիմավորելուց, գագաթը նշելուց հետո իջնելու ենք 4200 վրանատեղի։ Այստեղ մի քիչ հանգստանալուց հետո հավաքելու ենք մեր իրերն ու իջնենք 3200մ վրանատեղի։
🌓 Գիշերակացը 3200 մ վրանատեղիում։
Օր 5. Առավոտյան նախաճաշից հետո վերադառնալու ենք Բայազետ, հյուրանոցում ունենալու ենք ժամանակ հանգստանալու, լողանալու համար։ Ապա այցելելու ենք Իսհակ փաշայի միջնադարյան պալատը։
🌒Գիշերակացը Բայազետում։

Օր 6. Առավոտյան նախաճաշից հետո հավաքելու ենք մեր իրերն ու ուղեւորվենք ՎԱՆ։Այցելելու ենք Վանի բերդը, Աղթամար կղզին, Սբ Խաչ եկեղեցին։ Տեսնելու ենք Բերկրիի ջրվեժը, Միհրի դուռն ու Վանա փիսոներին🐈:Երեկոյան ընթրիքից հետո վերադառնալու ենք Բայազետ։
🌚Գիշերակացը հյուրանոցում։

Օր 7. Առավոտյան նախաճաշից հետո վերադառնալու ենք ԵՐԵՒԱՆ։ Ճանապարհին այցելելու ենք ԿԱՐՍ քաղաք, տեսնելու ենք Կարսի ամրոց եւ եկեղեցի։
🌘Գիշերակացը մեր տներում😁


‼️‼️Կախված եղանակային պայմաններից լեռան վրա կարող է անցկացնենք եւս մի գիշեր, որը մասնակիցներից ավելորդ ծախսեր չի պահանջի

Մինչեւ վերելքը մեր մասնակիցների հետ կունենանք հանդիպում, որտեղ կպատմենք 5000+ գագաթների համար անհրաժեշտ գույքի ինչպես նաեւ ճիշտ նախապատրաստման մասին,
🏔️կունենանք նաեւ մի քանի նախապատրաստական վերելք դեպի Արագած լեռ։

Արշավի համար անհրաժեշտ է ՝

🔸Երկու ուսապարկ (15-20 լ եւ 60-70լ)
🔸5000+ գագաթների համար նախատեսված ամուր տակերով ջրակայուն կոշիկներ
🔸արշավական ձեռնափայտեր
🔸թերմոհագուստ(շապիկ, տաբատներ)
🔸ֆլիսե շապիկ
🔸ջրակայուն տաբատներ, երկշերտ
🔸 անձրեւապաշտպան, քամեպաշտպան թիկնոցներ (дождевик,ветровик)
🔸հաստ ձմեռային բաճկոն(пуховик)
🔸զանգապաններ(գամաշ)
🔸ձմեռային ձեռնոցներ(2զույգ), գլխարկ, բաֆֆ
🔸քնապարկ( 0 °C– -5 °C կոմֆորտ)
🔸 թերմոս 1լ
🔸անհատական դեղատուփ
🔸անհատական հիգիենայի պարագաներ
🔸 գլխի լապտեր
Եվ ամենակարեւորը՝ նպատակներին ու երազանքներին հասնելու մեծ կամք💪🏻🏔️

Վերելքը բարեհաջող հաղթահարած մեր մասնակիցները կստանան հավաստագիր Խարույկ արշավական ակումբի կողմից։ 🔥

Արժեքը 900$
Որն իր մեջ ներառում է ՝
-Բոլոր տրանսպորտային ծախսերը ողջ արշավի ընթացքում
-Ուղեկցորդների ծառայություններ( ինչպես հայ, այնպես էլ քուրդ)
-Հյուրանոց (2գիշեր)
-Սնունդը ողջ արշավի ընթացքում( եւ սարի վրա, եւ քաղաքներում)
-Ձիերի վարձակալություն
-Վրանների կարիմատների, կատվիկների տրամադրումը
- պատմամշակութային վայրերի մուտքավճար

Արժեքը չի ներառում՝
-Վիզայի արժեքը ՀՀ քաղաքացիների համար(15000դր)։

Գրանցվել կարող եք գրելով մեր էջին կամ զանգահարելով 077 90 66 77, 077 54 99 66 հեռախոսահամարներով։

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Ararat Mountain Արարատ լեռ, Mrgavan, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders
Advertisement
Վերելք ԱՐԱՐԱՏ, 7օր, 22 August | Event in Yerevan | AllEvents
Վերելք ԱՐԱՐԱՏ, 7օր
Fri, 22 Aug, 2025 at 04:00 am