ArmLand արշավային ակումբը հուլիսի 5-6-ին կիրականացնի հերթական վերելքը Խուստուփ լեռ (3201մ):
Առաջին օրը կուղևորվենք Սյունիքի մարզ` դեպի Կապան: Այնուհետև արտաճանապարհային մեքենաներով՝ անտառային ճանապարհով կհասնենք Նավչայ՝ մեր վրանատեղի: Կտեղադրենք վրանները Խուստուփի լանջին: Խարույկ կվառենք, կերգենք, խաղեր կխաղանք, կզվարճանանք... ⛰️
Երկրորդ օրը առավոտ կանուխ՝ նախաճաշից հետո, կսկսենք վերելքը: Խուստուփը չքնաղ է անկախ եղանակից՝ արև լինի, թե` անձրև: Ամբողջ ճանապարհից և հատկապես գագաթից բացվում է այնքա՜ն գեղեցիկ տեսարան, որ վստահ ենք` միշտ հիշելու եք:😊
Սիրով սպասում ենք Ձեզ․․․
Արշավի ընդհանուր երկարությունը՝ 12 կմ։
Հարաբերական բարձրությունը 1100մ
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• ձեռնոցներ
• անձրևապաշտպան բաճկոն
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• արևային ակնոց
• լապտեր
• փոոխնորդ գուլպաներ
• երկու օրվա համար նախատեսված սնունդ
• քնապարկ
💦 Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից:
📍Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան(9) փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
💰Մասնակցության արժեքը՝ 35000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները, վրաններ, կարիմատ)։
Մեզ մոտ քնապարկի վարձակալության արժեքը`3000դրամ:
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
💳Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
💳Քարտի համար՝ 4375 1110 1250 8945 AMD
Idram ID- 677315552
Մասնակցությունը հաստատել արշավից մինչև երեք օր առաջ 12։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավից երկու ճր առաջ՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
🔸Ծանոթացեք Արարատ լեռան վերելքի հետ
https://armland.am/hy/tour/climbing-ararat/
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
You may also like the following events from ArmLand:
Also check out other
Trips & Adventurous Activities in Tabriz.