Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս լեռ (5642մ), Օգոստոսի 20-26-ին
🔶Լեռան ալպինիստական բարդությունը՝ 1B
Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Երթուղի
🟠Օր 1․ Երևան - Վրաստան - Տերսկոլ
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման, այնուհետև անցնելով Լարսի անցակետը մուտք կգործի ՌԴ և կուղևորվի դեպի Կաբարդինո Բալկարիայի հանրապետության՝ Տերսկոլ գյուղաքաղաք: Այնտեղ կգիշերենք հյուրանոցում:
Ընդհանուր առմամբ ճանապարհի անցման տևողությունը կազմում է 13-14 ժամ:
🟠Օր 2․ Էլբրուս․ Ազաու կայան
Առավոտյան խումբը կմեկնի դեպի Ազաուի ճոպանուղու կայան: Այստեղ կհանձնենք ծանր ուսապարկերը, որոնք կտեղափոխվեն ձնագանաց մեքենաներով (Ратрак)։ Խումբը ճոպանուղիով կբարձրանա մինչև 4000մ բարձրություն, որտեղից էլ կսկսենք քայլել դեպի 4100մ․-ի “Приют 11” կայան:
Գիշերակացը “Приют 11” կայանում։
🟠Օր 3․ Էլբրուս․ Պաստուխովի ժայռ
Կլիմայավարժեցում
Նախաճաշից հետո խումբը կանցնի կլիմայավարժեցում, որի ժամանակ մասնակիցները կբարձրանան մինչև 4800մ.- ի վրա գտնվող Պաստուխովի ժայռ և կվերադառնան կայան՝ գիշերելու:
🟠Օր 4․ Վերելք Էլբրուս լեռ․ Գագաթ
Գիշերը ՝ ժամը 12:00-1:00 մասնակիցները կսկսեն վերելքը դեպի Էլբրուս լեռան գագաթ (5642մ): Վերելքը կտևի մոտ 12-13 ժամ: Գագաթ հասնելուց հետո կիջնենք “Приют 11” կայան։
Գիշերակացը՝ “Приют 11” կայանում
🟠Օր 5․ Ազաու - Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան կիջնենք Ազաու գյուղ , լոգանք կընդունենք և կուղևորվենք դեպի Վրաստան՝ Սփեպանծմինդա և կգիշերենք հյուրատանը:
Գիշերակացը՝ Ստեփանծմինդայում հատուկ է նախատեսված, որպեսզի խմբի անդամները երկար ճանապարհից հետո հնարավորություն ունենան հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը դեպի Երևան:
🟠Օր 6․ Վերադարձ Երևան
Թբիլիսիում վրացական համեղ ճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։
🟠Օր 7. Պահեստային օր
Կախված եղանակային պայամաններից՝ հնարավոր է անցկացնել ևս մեկ պահեստային օր լեռան վրա, որի համար յուրաքանչյուր մասկանցից հավելավճար կպահանջվի (մոտ 2000-2500₽)
Հանդերձանք`
Պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
Թերմո հագուստ
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
Քնապարկ (-5 -10 C)
Զանգապաններ
Ձմեռային և ամառային գլխարկ
լեռնային արևային ակնոց
գլխի լապտեր
զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
Անվտանգության գոտի
Լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
Տաք փոխնորդ հագուստ
Անձրևապաշտպան բաճկոն
Քայլարշավային ձեռնափայտեր
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
Դեղատուփ
Արևապաշտպան քսուք
Սառցահատ
Կատվիկներ
💸Արժեքը՝ 950$
Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 10 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)
Արժեքը ներառում է`
✅Տրանսպորտի ծառայությունը
✅Գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
✅Գիշերակացը լեռան վրա
✅Ծանր ուսապարկերի տեղափոխումը հատուկ մեքենաներով (Ратрак)
ճոպանուղու տոմսերը
✅Ուղեկցորդների ծառայությունը
✅Վերելքի թույլտվությունը
✅Փրկարարական ծառայությունը
Արժեքը ՉԻ ներառում`❌
❌սնունդը լեռան վրա
❌Սննդի ընտրությունը կանենք խմբի բոլոր մասնակիցներով:
❌Անձնական լեռնային գույքն ու հանդերձանքը
Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
You may also like the following events from ArmLand:
Also check out other
Trips & Adventurous Activities in Nal'chik.