Հուլիսի 26-ին՝ ժամը 17:30-ին, Գորիսում՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում, տեղի է ունենալու ազգային պարերի մեծ բացօթյա միջոցառում, որտեղ բոլորս միասին կպարենք և կհամախմբվենք մեր մշակութային ժառանգության շուրջ։
Միջոցառման նախապատրաստական փուլում՝
հուլիսի 25-ին և 26-ին, կգործեն փակ պարուսուցման խմբեր՝ ըստ տարիքի։ Այս խմբերում Դուք՝
• Կսովորեք 5 և ավելի ազգային պար,
• Կծանոթանաք պարի պատմությանը և նշանակությանը,
• Եվ կընդգրկվեք խմբային աշխատանքներում՝ միասին ստեղծելով համախմբված պարային միջավայր։
Փակ խմբերի նպատակը՝
•Սովորել ազգային պարեր «Հայկանչ» ավանդական պարի խմբի հետ,
•Նպաստել պարային համախմբվածությանը,
• Եվ ի վերջո՝ բացօթյա միջոցառման ժամանակ աջակցել մյուս մասնակիցներին՝ ստեղծելով միացյալ ու ներդաշնակ պարային մթնոլորտ։
Դասընթացին մասնակցությունը նաև հնարավորություն է բացում՝ հետագայում ներգրավվելու «Հայկանչ» խմբի այլ նախաձեռնություններում։ Հատկապես կգնահատվեն նրանք, ովքեր կցուցաբերեն բարձր պատրաստվածություն և պատասխանատվություն։
📍 Վայրը՝ Գորիս
🕒 Դասընթացի ժամի և հասցեի մանրամասները կտրամադրվեն գրանցումից հետո՝ կապ հաստատելով Ձեր հետ։
📌 Նշում․ այս գրանցումը նախատեսված է միայն փակ խմբերի մասնակցության համար։
Բաց միջոցառումը հուլիսի 26-ին հասանելի է բոլորին՝ առանց գրանցման։
Եթե ցանկանում եք մասնակցել փակ խմբերի պարային դասընթացին, խնդրում ենք լրացնել այս ձևը։
📎 Գրանցման հղումը՝
https://forms.gle/yqbQmzHMVT9bRWoh8