Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է #Հայոցբերդերը նախագծի քայլարշավը #ՈւՋԱՆԻ բերդերով, որոնք գտնվում են Արագածոտնի մարզում։
Արշավի սկզբում Ուջան գյուղից կքայլենք դեպի #ՄՈՏԿԱՆ ԲԵՐԴ, որը կառուցվել է մոտ 3,000 տարի առաջ՝ վաղ երկաթե դարում: Բազալտի խոշոր քարերով շինված բազմաշերտ պարիսպների բարձրությունը որոշ մասերում հասնում է 6 մետրի։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես դեպի միջնաբերդի դարպասները ձգվող քարակերտ ճանապարհը:
Ճանապարհին կտեսնենք հսկայական քարաբեկորներից կառուցված #ԶՈՀԱՍԵՂԱՆԸ։
Միջնաբերդում կհանգստանանք և կվայելենք հայկական գինին:
Այնուհետև կքայլենք դեպի #ԲՔՈՅԻ ԳԵՂ կոչվող գյուղատեղին, որտեղ կայցելենք․
ա․ Հնագույն ԱՄՐՈՑԸ և ԱՇՏԱՐԱԿԸ
բ․ Միջնադարյան ԵԿԵՂԵՑԻՆ
գ․ ՔԱՐԱՅՐ-ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ համալիրը:
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է:
————————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ, սպորտային ոճի տաք հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռ․ 091 014301 (Սահակ), 094325075 095325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 12․12․2026թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 7.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 10:00-ին, 14․12․26թ.
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: