Արշավ դեպի ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ քաղաք և ՊԱՐՍԿԱՀԱՅՔ (4 օր), 2 April | AllEvents

Արշավ դեպի ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ քաղաք և ՊԱՐՍԿԱՀԱՅՔ (4 օր)

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Thu, 02 Apr, 2026 at 08:00 am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Thu, 02 Apr, 2026 at 08:00 am - Sun, 05 Apr, 2026 at 11:00 pm (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Արշավ դեպի ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ քաղաք և ՊԱՐՍԿԱՀԱՅՔ (4 օր)
Ապրիլի 2-5-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է քառօրյա արշավ դեպի #ԱԶԱՐ_ԳՈՇՆԱՍՊ բերդաքաղաք (UNESCO), որտեղ #զրադաշտականության շրջանում պահվում էր Արքայական սրբազան կրակը։ Բացի այդ կայցելենք պատմական Պարսկահայք, Վասպուրական և Ատրպատական տարածաշրջաններ՝ #Խոյ, #Սալմաստ, #Ջուղա, #Ուրմիա և #Թավրիզ քաղաքներ։
➡️ Առաջին օրը՝ ապրիլի 2-ին առավոտյան կմեկնենք դեպի Իրանի սահման։
Հատելով սահմանը կշրջագայենք #ԱՐԱՔՍ գետի իրանական ափով և կայցելենք․
• ՍՈՒՐԲ #ՍՏԵՓԱՆՈՍԻ վանք (UNESCO), որը վերակառուցվել է XVII դարում՝ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից և հանդիսացել է Նախիջևանի և Ջուղայի թեմի առաջնորդանիստը։ Եկեղեցին հարուստ է բազմազան պատկերաքանդակներով, զարդաքանդակներով և որմանկարներով։
• Հին Ջուղայի ՀՈՎՎԻ և Դարաշամբի Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցիներ
• #ԽՈՋԱ_ՆԱԶԱՐԻ քարավանատուն, որը 2023-ին նույնպես ընդգրկվել է UNESCO-ի ցանկում
• Ավերակ ջրաղաց #ՋՐՎԵԺ
Գիշերակացը՝ #ՋՈՒՂԱ քաղաքում:

➡️ Երկրորդ օրը՝ ապրիլի 3-ին կշրաժվենք դեպի #ՈՒՐՄԻԱ լիճ, ճանապարհին կայցելենք,
• #ԽՈՅ քաղաքի Սբ․ ՍԱՐԳԻՍ եկեղեցի
• ՍԱԼՄԱՍՏԻ Հաֆթվան գյուղի Սբ․ Գևորգ եկեղեցի
• #ՐԱՖՖՈՒ ծննդավայր Փայաջուկ գյուղ
• ԳՈՎԱՐՉԻՆԻ ուրարտական բերդ
• #ՈՒՐՄԻԱ (ԿԱՊՈՒՏԱՆ) ԼԻՃ
• #ԳՅԱՐԴԱԲԱԴ հայաբնակ գյուղ

Գիշերակացը՝ #ԳՅԱՐԴԱԲԱԴԻ հայկական հյուրանոցում:

➡️ Երրորդ օրը՝ ապրիլի 4-ին, կարշավենք դեպի #ԱԶԱՐ_ԳՈՇՆԱՍՊ հնավայր, որն հանդիսացել է Զրադաշտական Իրանի գլխավոր սրբավայրը։ Արաբական տիրապետության շրջանում ստացել է #ՍՈՂՈՄԱՆԻ ԳԱՀ (Թախտ է Սուլեյման) անվանումը։
Այն բնության և մարդկային ստեղծագործ մտքի իդեալական համադրություն է։ Բոլորաձև հատակագծով պարսպապատ բերդի կենտրոնում գտնվում է խորհրդավոր գեղեցկության մի փոքրիկ լիճ, որը սնվում է ստորգետնյա աղբյուրից։
Բերդի տարածքում կայցելենք․
• #ՍԱՍԱՆՅԱՆ շահնշահերի պալատ
• Արքայական ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ տաճար
• #ԱՆԱՀԻՏ աստվածուհու տաճար
• ԻԼԽԱՆԱԿԱՆ տիրակալների պալատ
Այնուհետև կբարձրանանք ՍՈՂՈՄՈՆԻ ԲԱՆՏ կոչվող հրաբխային լեռնազանգվածի գագաթը։
Երեկոյան կհասնենք ԹԱՎՐԻԶ և կգիշերենք հյուրանոցում։

➡️Չորրորդ օրը՝ ապրիլի 5-ին, կշրջենք ԹԱՎՐԻԶ քաղաքում և կայցելենք․
• Թավրիզի #ՄԻՋՆԱԲԵՐԴ
• Պատմական #ՇՈՒԿԱ (ՅՈՒՆԵՍԿՕ)՝
• #ԿԱՊՈՒՅՏ Մզկիթ
• ԹԱՎՐԻԶԻ Հայոց թեմի առաջնորդարան
• ՍԲ․ #ՍԱՐԳԻՍ եկեղեցի և ԹԱՄԱՐՅԱՆ դպրոց
Կեսորից հետո կշարժվենք դեպի Հայ-իրանական սահման և երեկոյան ուշ կհասնենք Երևան։
————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 28-ը
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075 (Արմեն)
ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 20․03.2026, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ 119.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, գիդ-ուղեկցող):
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 02․04.2026թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛բացահայտմանհաճույքը


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Արշավ դեպի ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ քաղաք և ՊԱՐՍԿԱՀԱՅՔ (4 օր), 2 April | AllEvents
Արշավ դեպի ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ քաղաք և ՊԱՐՍԿԱՀԱՅՔ (4 օր)
Thu, 02 Apr, 2026 at 08:00 am