#Փետրվարի 5-8-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է յուրահատուկ արշավ դեպի պատմական #ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, որի կենտրոնական հատվածը ընդգրկված է #ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն համադրելու հայկական, բյուզանդական և օսմանական քաղաքակրթությունների ստեղծած մշակութային արժեքները։
➡️ Առաջին օրը՝ փետրվարի 5-ի վաղ առավոտյան #ԶՎԱՐԹՆՈՑ օդանավակայանից ինքնաթիռով կմեկնենք դեպի ՍՏԱՄԲՈՒԼԻ օդանավակայան։
Հյուրանոցում կարճատև հանգստից հետ կսկսենք շրջայցը #ՊՈԼՍՈ եվրոպական հատվածում,
• ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍԻ հզոր բերդապարիսպներ,
• #ԱՅԱ_ՍՈՖԻԱ տաճար,
• Բազիլիկա ջրամբար
• ԿԱՊՈՒՅՏ մզկիթ
• Բյուզանդական ձիարշավարան (Սուլթանահմեդ հրապարակ)
Երեկոյան զբոսանք գիշերային Ստամբուլում։
➡️ Երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին կշարունակենք շրջել #ՊՈԼՍՈ եվրոպական հատվածում, որի ընթացքում կայցելենք․
• ԹՈՓՔԱՓԻ սուլթանական պալատ,
• ՄԵԾ ՇՈՒԿԱ,
• #ԳՈՒՄԳԱՓՈՒԻ Հայոց պատրիարքարան և Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ և Սբ․ Հարություն հայ առաքելական եկեղեցիներ
• ԳԵԴԻԿՓԱՇԱՅԻ Սբ․ Հովհաննես հայ առաքելական և հայ բողոքական եկեղեցիներ
• ՍՈՒԼԵՅՄԱՆԻ մզկիթներ և այն կառուցող հայազգի ՄԻՄԱՐ #ՍԻՆԱՆԻ դամբարան,
• ԲԱՅԱԶԵԹԻ ՄԶԿԻԹ և հրապարակ
Երեկոյան զբոսանք ՈՍԿԵ ԵՂՋՈՒՅՐ ծովախորշի ափերով:
➡️ Երրորդ օրը՝ փետրվարի 7-ին կայցելենք․
• ԹԱՔՍԻՄ հրապարակ և Իստիգլալ փողոց
• ՂԱԼԱԹԻՈ աշտարակ
• #ԴՈԼՄԱԲԱԽՉԵ սուլթանական պալատ և ՕՐԹԱԳԵՂԻ մզկիթ (Բալյաններ ճարտարապետների ընտանիք)
• Սբ․ Գրիգոր Լուսավորիչ, Սբ․ Երրորդություն հայ առաքելական եկեղեցիներ և ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ վարժարան
• Հայ կաթողիկե ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ, սբ․ Աստվածածին, Սբ․ Փրկիչ և Հովհան Ոսկեբերան եկեղեցիներ։
Երեկոյան ժամանց քաղաքի լավագույն փաբերից մեկում
➡️ Չորրորդ օրը՝ փետրվարի 8-ին, կանցնենք ՊՈԼՍԻ ասիական մաս, կշրջենք #ՍԿՅՈՒՏԱՐ և #ՔԱՂԿԵԴՈՆ (ԳԱԴԸԳՅՈՒՂ) հայկական թաղամասերում, որտեղ կայցելենք․
• ԲԵՅԼԵՐԲԵՅԻ պալատական համալիր (ճարտարապետ Սարգիս Պալյան)
• Սբ․ ԽԱՉ, Սբ․ ԿԱՐԱՊԵՏ և ՍԲ․ ԹԱՔԱՎՈՐ հայ առաքելական եկեղեցիներ։
• Սբ․ ԼԵՎՈՆ հայ կաթողիկե եկեղեցի
Բացի այդ կայցելենք հանճարեղ բանաստեղծ #ՊԵՏՐՈՍ_ԴՈՒՐՅԱՆԻ շիրիմին։
Օրվա երկրորդ կեսին նավարկություն #ԲՈՍՖՈՐԻ նեղուցում (ցանկության դեպքում լրավճարով)։
Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք ԵՐԵՎԱՆ։
________________________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ կոշիկներ, ազատ ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հունվարի 20-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 20․01․2026, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #159․000 ՀՀ դրամ, որը ներառում է․
• հյուրանոց քաղաքի կենտրոնում
• նախաճաշ
• տրանսֆեր օդանավակայանից
• ներքաղաքային տրանսպորտ
• գիդ-ուղեկցողի ծառայություններ։
• ճանապարհորդական ապահովագրություն):
Գնի մեջ ներառված #ՉԵՆ․
• Երևան-Ստամբուլ-Երևան #ՕԴԱՆԱՎԻ տոմսը (100-200$),
• Թուրքիա մուտքի վիզայի արժեքը (17.000 դրամ)
• տեսարժան վայրերի մուտքի տոմսերի արժեքը
Մեկնարկը՝ ժամը 05:00-ին, 05․02․2026թ.,
Հանդիպման վայրը՝ #ԶՎԱՐԹՆՈՑ օդանավակայան
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: