Հուլիսի 20-ին մեկնարկում է #Սարուձոր նախագծի քայլարշավը դեպի ՄԵՂՐԱՁՈՐԻ և ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐ և ԹԵԺԱՌՈՒՅՔԻ ՎԱՆՔ, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։
Սկզբում անտառային թեթև քայլարշավ կունենանք դեպի Մարմարիկ գետի հովտում գտնվող ԹԵԺԱՌՈՒՅՔԻ հայ-քաղկեդոնական վանք, որը 12-րդ դարի վերջին կառուցել է Հայոց և վրաց աթաբեկ Իվանե Զաքարյանը:
Հաջորդիվ Մեղրաձոր գյուղից գեղեցիկ արահետով կքայլենք դեպի ՄԵՂՐԱՁՈՐԻ ՋՐՎԵԺ, կհիանանք նրա գեղեցկությամբ, կհանգստանանք և կվայելենք հայկական գինին։
Այնուհետև կքայլենք Մարմարիկ գետի հովտում գտնվող մեկ այլ լքված վանք՝ ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ (7-13 դարեր): Հաջորդ կանգառը կունենանք չքնաղ ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ:
Արշավի վերջում կայցելենք գեղատեսիլ ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺ։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 18.07․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 7.500 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 09:00-ին, 20.07.2025թ., կիրակի
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:
- This Friday, 25th July, 07:30 am, Արշավ Արևմտյան Հայաստանում՝ ԱՆԻ, ԿԱՐՍ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ և ԲԱՅԱԶԵԹ (3 օր) in Yerevan
- Next Friday, 1st August, 08:00 am, Ուխտագնացություն դեպի ՍՈՒՐԲ ԹԱԴԵԻ վանք, ՊԱՐՍԿԱՀԱՅՔ և ՄԵՂՐԻ in Yerevan
- Next Saturday, 2nd August, 08:00 am, Բացառիկ արշավ դեպի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ և ՍԵՎ ԾՈՎ (5 օր) in Yerevan