Քայլարշավ դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր, 7 December | Event in Yerevan

Քայլարշավ դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Sun, 07 Dec, 2025 at 09:00 am

10 hours

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Sun, 07 Dec, 2025 at 09:00 am to 07:00 pm (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

24, Marshall Baghramian Ave, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Քայլարշավ դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր
Դեկտեմբերի 7-ին մեկնարկում է #ՀԱՅՈՑԲԵՐԴԵՐԸ նախագծի քայլարշավը դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր։
՛՛Ղըզըլ Թամիրի (Ոսկեվազ) այգիների վերջավորության վրա, Քասախ գետի աջ ափին, ընդարձակ հարթ տարածության վրա շինված է ներկայիս #Աղթամար անվանված կիկլոպյան քարերով շինված նախաքրիստոնեական մեծ ամրոցը։ Այս ամրոցը գետի կողմից պաշտպանված է ուղղաբերձ ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերն ըստ վաղեմի սովորության անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգավոր պարիսպներով։ Ամրոցն անկանոն քառակուսի ձև ունի. 135 մտ․ լայնությունն է, 155 մտ․ երկարությունը։ Ամրոցի դռան երկու կողմը հսկայական քառակուսի բուրգեր են շինված, որոնց վերևի մասերը փլած են, սակայն տեղ տեղ դեռ կմնան 4-5 մետր բարձրությամբ պատեր՝ թե բուրգերից և թե պարսպից։՛՛*
*ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ, Նամակներ, 1913թ.:
ԱԽԹԱՄԻՐԻ նվաճումն ավանդաբար կնշենք հայկական գինով:
Հնագույն կիրլոպյան բերդի մոտակայքում պահպանվել է նաև ուշ միջնադարյան ամրոց, որն առանձնանում է կիսակլոր աշտարակներով։
Կայցելենք նաև ՈՍԿԵՎԱԶԻ սբ. Հովհաննես (VII դար) և Բադալի ժամ (V դար) եկեղեցիներ։
Հաջորդ կանգառը կունենանք #ՕՇԱԿԱՆՈՒՄ, որտեղ կայցելենք Վանի թագավորության դարաշրջանում կառուցված ՕՇԱԿԱՆԻ ԲԵՐԴ (ԴԻԴԻ ԿՈՆԴ)՝ մ․թ․ա․ 7-5-րդ դարեր։ ԲԵրդը ունի քառակուսի հատակագիծ, գրավում է մոտ 1/4 հեկտար տարածություն և պատված 2,65 մ հաստությամբ հզոր պարսպով։ Կից գտնվում է մ․թ․ա․ I հազարամյակի բնակավայր և դամբարանադաշտ։
Արշավի վերջում կայցելենք նաև Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց, սբ. Գրիգոր և Մանկանոց սբ. Սիոն եկեղեցիներ:
Քայլարշավների ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է։
___________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ և սպորտային կոշիկներ, սպորտային ոճի տաք հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 05.12․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 7.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 09:00-ին, 07.12.2025թ.
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Քայլարշավ դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր, 7 December | Event in Yerevan
Քայլարշավ դեպի ԱԽԹԱՄԻՐԻ և ՕՇԱԿԱՆԻ բերդեր
Sun, 07 Dec, 2025 at 09:00 am