Սիրելի մարդիկ,
Դեկտեմբերի 2-ին 18-ամյակս է, իսկ հունվարին արդեն զորակոչվում եմ ծառայության
(չնայած որ բոլոր բուժզննումները անցել եմ, դեռ «повестка» չունեմ, բայց դժվար թե բան փոխվի)։ Այդ կապակցությամբ
մտածեցի, որ հավաքվելու լավագույն տարբերակը լեռներում է։
(Էն որ մարդիկ կան, էհ, որ կնունք, ծնունդ, հարսանիք նույն օրն են դնում — էդ ես եմ։ Ճ)
Բոլորիդ դեկտեմբերի 7-ին հրավիրում եմ քայլենք դեպի Մեծ Փարախադեմ լեռ։ Թեթև արշավ է նախատեսված բոլորի համար։ Կշփվենք, հաճելի ժամանակ կանցկացնենք և ներդրում կունենանք մի շատ կարևոր գործում։
Արշավի անդամավճարը կլինի սկսած 6000 դրամից, իսկ արշավի ընթացքում գոյացած ողջ հասույթը կուղվի «Հայքի Շառավիղներ» դպրոցի 2-րդ սերնդի կայացմանը։ (Ցանկությունս շատ մեծ է գնալուց առաջ ընկերներիս հնարավորինս օգտակար լինել։)
Արշավի ընդհանուր երկարությունը 12 կմ է,
Հարաբերական բարձրությունը՝ 700 մետր։ Հարմար է սկսնակների համար։
📍 Հանդիպման վայրը և օրը՝
Դեկտեմբերի 7,
Ժամը՝ 08:00
Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքեր արձանի մոտ)
Գրանցվել կարող եք այս հղումով
https://forms.gle/yz57SjkzeEqs5k7b6
Բոլորիդ կսպասեմ 🙂