🏺 #ԺամանակավորՑուցադրություն | «Խեցեգործության վարպետության դինամիկան»
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ Ժողովրդական արվեստների թանգարանը հրավիրում է «Խեցեգործության վարպետության դինամիկան» ցուցահանդեսին՝ փորձառություն, որը կփոխի ձեր պատկերացումները հայկական խեցեգործության մասին։
Ցուցադրությունը մեկ գծային ճանապարհորդություն է, որը ներկայացնում է կավի մշակման ողջ գործըթնացը՝ մինչև վերջնական ավարտուն արվեստի գործ դառնալը՝ բացահայտելով այն գիտելիքի, ճշգրտության և հմտության ողջ համակարգը, որը վարպետները փոխանցում են սերնդեսերունդ։
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կարգախոսով, ցուցադրության կենտրոնական իրադարձություններն են ինտերակտիվ վարպետաց դասերը՝ աշխատարանները։ Ցուցադրության ողջ ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեն սովորել լավագույն վարպետներից՝ վերջիններիս օգնությամբ բացահայտելով կավի հետ աշխատանքի նրբությունները, ինչպես նաև գունանյութերի համադրության, նյութերի բնույթի և թրծման գործընթացի գաղտնիքները։ Ցուցադրության համադրողներ՝ Անթառամ Ազատյան, Եվա Գևորգյան։
Միացե՛ք մեզ հոկտեմբերի 17-ին՝ արձագանքելու Ոչ նյութական ժառանգության պահպանման «ԳՈՐԾԵԼՈՒ ԿՈՉԻՆ» և դառնալու մեր ազգային ինքնությունը ձևավորող գիտելիքի փոխանցման ակտիվ մասնակիցը։ ✨
📅 Ինտերակտիվ ցուցադրությանը կարող եք մասնակցել մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ։ Վարպետաց դասերին (աշխատարաններին) մասնակցությունը՝ նախապես գրանցումով։