✨ Three4ResilientArmenia Գաղափարատոնը վերադառնում է՝ այս անգամ ավելի լայն և ազգային ձևաչափով։
📍Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու ԵՊՀ Բիզնես Ինկուբատորի հետ համագործակցությամբ Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են թիրախային խմբերին, ուսանողներին և երիտասարդներին մասնակցելու երկօրյա գաղափարատոն միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում դուք կսովորեք գեներացնել գրագետ ու կենսունակ բիզնես գաղափարներ, կծանոթանաք բիզնես գաղափարների գեներացման գործիքակազմին և հնարավորություն կունենաք աշխատելու ոլորտի լավագույն փորձագետների հետ:
Գաղափարատոնի հիմնական նպատակն է՝ խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին հայտնաբերել իրենց բիզնես ներուժը և տրամադրել գործիքակազմ, որը կօգնի գաղափարը վերածել իրական բիզնեսի։
📅 «Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025»-ը անց է կացվելու Երևանում, ս.թ. հոկտեմբերի 18-19՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շենքում (6-րդ մասնաշենք)։
👉 Ի՞նչ է Գաղափարատոնը
Այն բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում է, որը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքային և խաղային բաղադրիչներ՝ նպաստելով ստեղծագործական մտածողության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
Մասնակիցները․
- Սովորում են, թե ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ։
- Սովորում են «Բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման լրացուցիչ գործիքները։
- Բացահայտում են իրենց ձեռնարկատիրական ունակությունները և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները՝ գործնական խմբային աշխատանքների միջոցով։
- Թիմերում կատարում են դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի հմտություններն ու անհատական ուժեղ կողմերը։
- Ծանոթանում և աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով կապեր և ձեռք բերելով մենթորներ։
- Ձեռք են բերում հնարավորություն՝ դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի գործող ծրագրերին։
📝 Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, այդ թվում՝
- Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանվածներ
2020 թ. պատերազմի մասնակիցներ, տուժածներ/վիրավորներ
- Հյուրընկալող համայնքներում բնակվող տեղացիներ
- Ուսանողներ և երիտասարդներ
- Ձեռներեցությամբ հետաքրքրված անձինք
Հայտադիմումների ընդունում
Ընտրությունն իրականացվելու է հայտադիմումների ընդունման՝ սույն հայտարարության միջոցով։ Հայտարարությունը գործում է 2025թ․ սեպտեմների 24-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ․ հոկտեմբերի 12-ն է։
🟣 Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ bit.ly/46vwRE5
🔗 Առցանց հայտադիմումը հասանելի է հղմամբ՝
https://forms.gle/8EekoAU8iVgm38p28
Տեղերը սահմանափակ են, դիմեք հիմա և բաց մի թողեք նորարարության ու ձեռներեցության այս բացառիկ հնարավորությանը։
«ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամ
Հայաստան, Երևան 0010, Վազգեն Սարգսյան փ. 26/3
Հեռ․՝ 011 474724; 044 474724
Էլ․ հասցե՝
aW5mbyB8IGlyaXNiaSAhIGFt
«Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ
Հայաստան, Երևան 0005, Տիգրան Մեծի պողոտա 80
Հեռ․՝ 094579794
Էլ․ հասցե՝
YW5hc2hlaCAhIGhhZ2h2ZXJkaWFuIHwgaW1wYWN0aHViICEgbmV0
Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ (6-րդ մասնաշենքի դահլիճ)
Հայաստան, Երևան 0025, Աբովյան 52
Հեռ՝ 060 710642
Էլ․ հասցե՝
ZWNvbm9taWNzIHwgeXN1ICEgYW0=
ԵՊՀ բիզնես ինկուբատոր
Հայաստան, Երևան 0025, Աբովյան 52, 120 լսարան
Հեռ՝ 060 710680
Էլ․ հասցե՝
YnVzaW5lc3NpbmN1YmF0b3IgfCB5c3UgISBhbQ==
_________________
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։