ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Միասին կերտում ենք Հայոց պետականության ապագան՝
նախ մեր մտքերում
ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
*
Ծրագիրը բաղկացած է երեք թեմատիկ հոսքերից՝
Յուրաքանչյուրը 10-12 ժամ մոտավոր ծավալով։
*
Մաս Ա․
Հ․Հ․ ՆՈՐԱԳՈՒՅՆ (1988-2025) ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պատճառների վերլություն և ախտորոշում
Մաս Բ․
ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ռազմավարական պլանավորում, տեխնոլոգիական լուծումներ
Մաս Գ․
ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ,
ԱՊ սահմանադրության հիմունքների ձևակերպում
*
Դասընթացը վարում է Արմեն ԱՂԱՅԱՆԸ
*
Մասնակիցների տարիքը 18+, նախընտրաբար բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, երիտասարդ շրջանավարտներ։
*
Դասընթացի մեկնարկից առաջ հարցազրույց։
*
ԱՆՎՃԱՐ
Սակայն մասնակիցներին առաջարկվելու է հավաքել անդամավճար, որի չափը կսահմանեն իրենք, և իրենք կորոշեն, թե ինչ հանրային նախագծի վրա կծախսեն հավաքված գումարը։
*
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացն իր բնույթով սովորական դասախոսությունների շարք չէ, այլ թեմատիկ քննարկումներ են, որոնց ընթացքում նյութի վերաբերյալ տարբեր մեկնարկային պատկերացումներ ունեցող մասնակիցները, լսելով միմյանց լրացնում են իրենց տեղեկությունների պակասը, ուշադրություն են դարձնում հանգամանքների, որոնց նախկինում չէին կարևորել, փորձելով պատասխանել միմյանց հարցերին աստիճանաբար մոտեցնում են իրենց տեսակետները և միասին մոտենում են ճշմարտությանը։
Քննարկումների վարիչը, ով բնականաբար նաև քննարկման ամենատեղեկացված և փորձառու մասնակիցն է, մյուսներին չի պարտադրում իր տեսակետները, այլ հարցերի միջոցով նրանց ուշադրությունն է հրավիրում տեսակետների հակասականության և տրամաբանական սխալների վրա, առաջարկում է դրանք լուծելու մեթոդիկաներ։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Նորագույն պատմության հարցերը քննարկվելու են հետադարձ ժամանակագրության մեթոդով՝ ներկա իրողությունների պատճառները անցյալում փնտրելու միջոցով։ Ծագող հարցերին պատասխանելու և առևերևույթ հակասությունները պարզաբանելու միջոցով փորձելու ենք ձերբազատվել վերջին տասնամյակների անցուդարձի վերաբերյալ գոյացած զանազան կարծրատիպերից և առասպելաբանությունից, ախտորոշել ազգային-պետական ներկա ճգնաժամը։
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾ
Ինչպե՞ս զբաղվել քաղաքականությամբ։ Ինչպե՞ս վերլուծել որևէ քաղաքական իրավիճակ և մշակել ռազմավարություն։ Ազգային քաղաքական գործիչները, այդ թվում ապագա գործիչները, ակադեմիական քաղաքագիտական կրթության կարիք չունեն, սակայն կարիք ունեն իրենց գործունեության մասին ոչ այնքան տեսական պատկերացումների, որքան կիրառական հմտությունների։ Դրանք որպես կանոն ձևավորվում են դանդաղ, փորձառության շնորհիվ, հատկապես եթե գործունեությունը զուգակցվում է պարբերական որակյալ ինքնաանդրադարձով, սակայն հաճախ այդ գիտելիքները ուշացած են լինում։ Սկսնակ և անփորձ գործիչները անհրաժեշտ տեսական և կիրառական գիտելիքների պակասը արագացված կարող են լրացնել մասնակցելով արդի հիմնախնդիրների շուրջ քննարկումների, քաղաքական ծրագրեր և ռազմավարություն մշակելու փորձերի՝ մեր առաջարկած հավաքական մտածողության հատուկ մեթոդաբանության և խաղային գործիքակազմի օգնությամբ։
ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՎ
Հայաստանում ազգային պետության գաղափարի քաղաքական պահանջվածության և դրա մասին գիտական սահմանումների առատության պայմաններում, այնուամենայնիվ միասնական ընկալելի պատկերացում գոյություն չունի։ Մեր քննարկումների նպատակը գիտական տեսություն շարադրելը չէ, այլ, որպես «հայ ազգ» հավաքական գործող անձը ներկայացնող ֆոկուս խումբ, սահմանել «ազգային պետությունը» որպես նպատակ, ինչպես նաև դրա առանցքային տարբերությունները պետության այլ կաղապարներից, խորությամբ ընկալել նման պետության գլխավոր սուբյեկտի մտագործունեության առանձնահատկությունները և փորձել ուրվագծել դրան համապատասխանող պետական կառուցվածք և սահմանադրություն։