Արհեստական բանականությունը փոխում է ամեն ինչ՝ կրթությունից մինչև հանրություն․․․ 🤖
Աշխարհը փոխվում է աննախադեպ արագությամբ, իսկ արհեստական բանականությունը դարձել է դրա հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Ինչպե՞ս է այն փոխում մեր կրթական համակարգը, աշխատաշուկան և, նույնիսկ, հանրային դաշտը։
#Կիրթ_երկիր խորագրի ներքո մեր հյուրը կրթության փորձագետ, #Բարձունք կրթական շարժման Առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյանն է։
Նրա հետ կխորանանք հետևյալ հարցերում․
✅ Ո՞ւր է հասել ԱԲ համակարգերի զարգացումը:
✅ Ի՞նչ մարտահրավերներ են բերում ԱԲ-ի բուռն զարգացումները՝ կրթական, տնտեսական ու հանրային կյանքի ոլորտներում:
✅ Ինչպիսի՞ հեռանկարներ են բացվում առաջիկա տասնամյակում:
Հանդիպման մանրամասներ․
📅 Օր՝ 22 հոկտեմբերի
🕖 Ժամ՝ 19։20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն
👉 Գրանցվե՛ք այստեղ՝
https://forms.gle/ajPRnGVdg9e9iSXt7
Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք ձեզ
Հ․Գ․
Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
Քարտեզը ձևավորվում է ինչպես գաղափարների, այնպես էլ մշակութային շփումների խաչմերուկում՝ մեր Երազանքի հայրենիքի ամբողջական պատկերը ուրվագծելու նպատակով։
#Հայոց_երկիր #Կիրթ_երկիր #Կրթություն #ԱԲ
#Bardzunk #DreamArmenia #education