Ողջույն 🙂
Մեկնարկում է լեռնային զբոսավարի քառամսյա դասընթացը։
Հատկանշական ենք համարում տեղեկացնել, որ լեռնային զբոսավարը տարբերվում է գիդ-էքսկուրսավարից իր գործի բնույթով։ Լեռնային զբոսավարը պարտավոր է տիրապետել մի շարք հմտությունների և գիտելիքների, որոնց կարիքը գիդը հաճախ չի ունենում։
Լեռնային զբոսավարի աշխատանքը հիմնականում կապված է բնության հետ՝
⛰️ բնության հուշարձանների,
🌄 տեսարժան վայրերի,
🏔️ լեռնաշղթաների և նրանց գագաթների,
🌊 կիրճերի ու թաքնված ջրվեժների,
🏞️ լեռնային լճերի,
🪨 վիշապաքարերի,
🏰 դժվար հասանելի վայրերում թաքնված ամրոցների ու վանքերի,
🌲 անտառային ու լեռնային երթուղիների հետ։
Եվ այս ամենի համար լեռնային զբոսավարը պետք է տիրապետի մի շարք գիտելիքների ու հմտությունների՝ արշավավարական կարողությունների։
📅 Դասընթացի մանրամասները
Տևողություն՝ 4 ամիս (դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը)։
Ժամանակացույց՝ շաբաթական 2 դաս, յուրաքանչյուր դաս՝ 2 ժամ։
Պրակտիկ դասեր լեռներում՝ իրական արշավային խմբի հետ։
📘 Դասերի ընթացքում ուսումնասիրելու ենք․
Քարտեզ և տեղագրություն
Խմբավարություն
Անվտանգություն ⚠️
Առաջին օգնություն 🚑
Արշավավարության գաղտնիքներ
Տուր կազմելու հմտություններ
👨🏫 Դասընթացը կվարի «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանը։
💵 Վճար․
Ամսավճար՝ 35.000 դրամ
Միանվագ վճարում՝ 120.000 դրամ
📌 Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև նոյեմբերի 25-ը՝ այս հղումով`
https://docs.google.com/forms/d/1llNS5pBYJ-UWIf_Sr0zEKTBq7aaJv_IQMYQPFWaFkVc/preview
Մինչև դասընթացի մեկնարկը Ձեզ կհրավիրենք նաև փոքրիկ հարցազրույցի 🙂։
Այն, ինչ կսովորեք այս դասընթացի ժամանակ, կկիրառեք ողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում կշարունակեք գործել։
✨ Ջանասեր ավարտականները կունենան աշխատանքային առաջարկներ։
📞 Հեռախոսահամար՝ 077 177114