📜«Հիշողությունն արդյոք այն է, ինչ պահում ես, թե՞ այն, ինչ կորցնում ես…»
📌2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմից և 2023 թ․ համապարփակ տեղահանությունից հետո տասնյակ հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից, համայնքներից, մշակութային ժառանգությունից և ապրելակերպից։ Այս գործընթացն ուղեկցվեց ոչ միայն հումանիտար աղետով, այլև մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, ներառյալ՝ սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության և մշակութային ինքնության իրավունքները։
🖼Ցուցահանդեսի նպատակն է՝ քարտեզագրել այդ կորուստները՝ ներկայացնելով ինչպես անհատական, այնպես էլ հավաքական փորձառությունները։ Յուրաքանչյուր ցուցանմուշ դիտվում է որպես քարտեզի կետ, որտեղ անհատական հիշողությունները միանում են ընդհանուր պատմական և իրավական համատեքստին։
🖼Ներկայացված նյութերը տրամադրվել են Արցախից տեղահանված անձանց կողմից․ լուսանկարներ, տեսանյութեր, արվեստի գործեր, նոթեր և առօրյա ու անձնական իրեր։ Ներկայացված են նաև արվեստագետների աշխատանքներ, ովքեր տվյալ ժամանակահատվածում ստեղծագործել են թեմայի շուրջ՝ արտահայտելով պատերազմի և տեղահանության փորձառությունն արվեստի լեզվով։
🖼Ցուցադրված նմուշներին կցված իրավական մեկնաբանությունները կբացահայտեն մարդու իրավունքների, սեփականության և մշակութային ինքնության խախտումները՝ ներկայացնելով դրանք միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների համատեքստում։
Ցուցահանդեսը կազմակերպված է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի կողմից։
🕡Բացման արարողություն․ 20.11.2025, 18:30
⏳Տևողություն․ 20.11 - 10.12.2025 (12:00-19:00, բացի երկուշաբթի և կիրակի օրերից)
📍Վայրը․ ՆՓԱԿ (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն), 2-րդ հարկ / Գալերեա
📍Հասցե․ Երևան, Փավստոս Բուզանդ 1/3
📜“Is memory what you keep, or what you lose…”
🖼Following the Second Nagorno-Karabakh War in 2020 and the large-scale displacement in 2023, tens of thousands of people were deprived of their homes, communities, cultural heritage, and way of life. This process was accompanied not only by a humanitarian catastrophe but also by violations of fundamental human rights, including the rights to property, freedom of movement, education, and cultural identity.
🖼The exhibition aims to map these losses by presenting both individual and collective experiences. Each exhibit is viewed as a point on a map where personal memories converge with a broader historical and legal context.
🖼The presented materials have been provided by individuals displaced from Artsakh - photographs, videos, artworks, notes, and everyday personal belongings.
Works by artists who created during this period are also presented, reflecting on themes of war and displacement through the language of art.
🖼The legal commentaries accompanying the exhibits reveal violations of human rights, property rights, and cultural identity, presenting them within the framework of international law and existing mechanisms for the protection of human rights.
The exhibition is organized by the Center for International and Comparative Law (ICLaw)
🕡Opening Ceremony: November 20, 2025, at 16:00
⏳Duration: November 20 - December 10, 2025 (12:00–19:00, except Mondays and Sundays)
📍Venue: NPAK (Armenian Center for Contemporary Experimental Art), 2nd floor / Gallery
📍Address: 1/3 Pavstos Buzand Street, Yerevan
Also check out other Exhibitions in Yerevan, Arts events in Yerevan.