Հայ արվեստի անցուդարձ. «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»

Հայ արվեստի անցուդարձ. «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»

ՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery

Highlights

Fri, 14 Nov, 2025 at 03:00 pm

ՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery

Advertisement

Date & Location

Fri, 14 Nov, 2025 at 03:00 pm (AMT)

ՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery

Isahakyan 36, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Հայ արվեստի անցուդարձ. «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»
ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահը սկսում է իր «Հայ արվեստի անցուդարձ» քննարկումների շարքը 🎉

Այս ուրբաթ` նոյեմբերի 14֊ին, ժամը 15։00-ին կհյուրընկալենք արվեստաբաններ Լիլիթ Սարգսյանին և Արմեն Եսայանցին, ովքեր կխոսեն վերջերս ԱՄՆ֊ում բացված «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»
(Topographies of Dissent: Armenian Art from the Dodge Collection)
ցուցահանդեսի մասին, կկիսեն հայ արվեստի շուրջ մտածելու տեսանկյունից այս կարևոր աշխատանքի իրենց փորձառությունը։

____________

2025 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հուլիսի վերջ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյու Բրասուիք քաղաքում, Ռաթգըրս հնագույն համալսարանի ԶԻՄՄԵՐԼԻ թանգարանում ընթանում է արդի և ժամանակակից հայ կերպարվեստի «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից» աննախադեպ ցուցահանդեսը։ Ներկայացվում են Մ․Սարյանից մինչև «Երրորդ հարկ» շարժման անդամներ՝ 37 հայ նկարիչների շուրջ 60 ստեղծագործություններ՝ գեղանկար, գրաֆիկա, կոլաժ, ասամբլաժ, լուսանկար։
Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտելու ու վերագտնելու արդի և ժամանակակից հայ արվեստի մի շարք նշանավոր գործեր, ինչպես նաև հետևել ուշխորհրդային հայ կերպարվեստի զարգացման ընթացքը՝ ամերիկացի կոլոկցիոների հայացքով տեսնված։ Թեև այս գործերից որոշները ցուցադրվել են Հայաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում, շատերը առաջին անգամ են ներկայացվում լայն հասարակությանը։ Դրանք լուսաբանում են հայ և խորհրդային արվեստի պատմության քիչ ուսումնասիրված էջերը՝ ցույց տալով, թե ինչպես էին հայ արվեստագետները նավարկում ամբողջատիրական գաղափարախոսության, արդի արևմտյան արվեստի, պատմական հիշողության և ազգային ինքնության միջև։ Իր ընդգրկմամբ և հայեցակարգով սա Ամերիկայում կազմակերպվող առաջին և եզակի ցուցահանդեսն է։
Ամերիկացի կոլեկցիոներ Նորթոն Դոջի խորհրդային նոնկոնֆորմիստական արվեստի հավաքածուն ձևավորվել է 1960-1990-ական թվականներին, երբ նա իր տնտեսագիտական հոժետոզոտությունների առթիվ այցելում էր ԽՍՀՄ։ 1995 թ․ Նորթոն Դոջն իր հավաքածուն նվիրել է Զիմըրլի թանգարանին։

Ցուցահանդեսի կազմակերպիչը Զիմմերլի թանգարանի Խորհրդային նոնկոնֆորմիաստական արվեստի Նորթոն Դոջի հավաքածուի բաժինն է ի դեմս կուրատոր Յուլիա Տուլովսկիի։
Ցուցահանդեսի հրավիրյալ համադրողներն են արվեստի անկախ քննադատ և համադրող, ՀԳՊԱ Արվեստի պատմության և հումանիտար հետազոտությունների ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը և արվեստաբան, համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Նրանք կներկայացնեն Նորթոն Դոջի հավաքածուի պատմությունը, հայկական ընտրանու առանձնահատկությունները ուշխորհրդային շրջանի հայկական «ազգային մոդեռնիզմի» և ժամանակակից արվեստի համատեքստում, կպատմեն Զիմմերլի թանգարանի Նորթոն Դոջի խորհրդային նոնկոնֆորմիստական արվեստի բաժնի գործունեության մասին և կկիսվեն ցուցահանդեսի կազմակերպման այս արտասովոր համադրողական փորձով։


Also check out other Arts events in Yerevan.

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Event Tags

Nearby Hotels

ՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery, Isahakyan 36, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you
Advertisement
Հայ արվեստի անցուդարձ. «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»
Հայ արվեստի անցուդարձ. «Այլախոհության տեղագրությունը․ հայ արվեստը Դոջի հավաքածուից»
Fri, 14 Nov, 2025 at 03:00 pm