🔥 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈւԺԸ
Ինչպես են բրենդներն էմոցիաները վերածում վստահության, վաճառքի և հեղինակության․ ինչո՞ւ է իրադարձային մարքեթինգը մնում Marketing 360-ի ամենահզոր գործիքներից մեկը։
📍 Best Western Plus Congress Hotel Yerevan
📆 Հոկտեմբերի 22 | 19:00 – 21:00
🎫 Մուտքն ազատ է՝ նախապես գրանցմամբ
Միջոցառումը պարզապես հաղորդակցության ձևաչափ չէ։
Ի տարբերություն մարքեթինգի այլ գործիքների այն դառնում է առանցք, որի շուրջ կառուցվում է ամբողջ առաջխաղացման էկոհամակարգը՝ գովազդ, PR, թվային հարթակներ, բովանդակություն։
📈Արշավը մեկնարկում է միջոցառումից շատ առաջ և շարունակվում դրանից հետո էլ ավելի երկար, վերածելով մեկ իրադարձությունը էմոցիաների, ուշադրության և վստահության երկարաժամկետ աղբյուրի։
Միջոցառումը հնարավորություն է տալիս ստեղծել կենդանի բովանդակություն մարդկանց մասնակցությամբ, որտեղ բրենդը դադարում է լինել միայն լոգոտիպ և դառնում է մարդկային փորձի մի մասը։
Հենց այդ պատճառով նույնիսկ արհեստական բանականության դարաշրջանում բրենդերը շարունակում են ներդրումներ անել էմոցիաների և կենդանի ներկայության մեջ, քանի որ տեխնոլոգիան կարելի է ավտոմատացնել, բայց վստահությունն ու ներգրավվածությունը հնարավոր չէ կեղծել։
Բաց հանդիպման ընթացքում Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing ընկերության հիմնադիր, Career City Fest-ի պրոդյուսեր, ով ընդգրկված է «The 100 Most Influential People in the Events Industry 2024» ցանկում, կներկայացնի՝ ինչու է իրադարձային մարքեթինգը մնում հաղորդակցությունների սիրտը և ինչպես են բրենդերը էմոցիաները վերածում կապիտալի։
🎯 Միջոցառման ընթացքում Սերգեյը կկիսվի իր տեսլականով հետևյալ հարցերի շուրջ՝
▪️ ինչո՞ւ մարքեթինգը սկսվեց ոչ թե գովազդով, այլ խարույկի շուրջ զրույցով
▪️ ինչպե՞ս են մարդկային բնազդներն ու հույզերը ձևավորում գնման որոշումները,
▪️ ի՞նչ է Marketing 360-ը և ինչու է իրադարձային մարքեթինգը դրա ադամանդը,
▪️ ինչպե՞ս են իրադարձությունները էմոցիաները վերածում վստահության, իսկ վստահությունը՝ վաճառքի,
▪️ ինչո՞ւ են այն բրենդերը, որոնք կարողանում են ստեղծել էմոցիաներ, ապրում ավելի երկար քան կայսրությունները։
💡Հատուկ բաժին՝ «Ապագայի մասնագիտությունները․ Event Marketing»
Հանդիպման ավարտին Սերգեյը կներկայացնի, թե ինչպես մտնել միջոցառումների ոլորտ և ստեղծել մեծ իրադարձություններ ու արշավներ, որոնք ձևավորում են վստահություն, ոգեշնչման աղբյուր և կերտում բրենդերի հեղինակությունը։
Դուք կիմանաք, թե ովքեր են․
🎓 Event Manager-ը՝ մարդ, որը գաղափարները վերածում է կենդանի փորձառությունների,
🎯 Event Marketer-ը՝ ռազմավար, ով էմոցիաները վերածում է բրենդի կապիտալի։
Եվ ինչպես կարելի է այդ մասնագիտությունները յուրացնել Events 360 դասընթացում, որտեղ քայլ առ քայլ բացահայտվում է՝ ինչպես ստեղծել իրադարձություններ, որոնք իրական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա։
👉🏻 Բաց մի՛ թողեք այս հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը։
🔗 Գրանցման հղում՝
https://shorturl.at/OtRD4
👥Տեղերի քանակը սահմանափակ է։
Skill Event Marketing
We Do EVENTS People LOVE
Also check out other Festivals in Yerevan.