Օգոստոսի 3-ին մեկնարկում է #սարուձոր նախագծի քայլարշավը ԽԱՉԱՂԲՅՈՒՐԻ կիրճում՝ դեպի #ԳԵՏԱՀՈՎՏԻ ՋՐՎԵԺ և #ԵՆՈՔԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, որոնք գտնվում են Տավուշի մարզում:
Արշավի սկզբում ԳԵՏԱՀՈՎԻՏ գյուղից ԽԱՉԱՂԲՅՈՒՐԻ գեղատեսիլ անտառապատ կիրճով քայլարշավ կունենանք դեպի #ԳԵՏԱՀՈՎՏԻ ՋՐՎԵԺ։ Ճանապարհին կտեսնենք #ՄԻՋՆԱՎԱՆ և #ՍԲ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ միջնադարյան եկեղեցիները։ Ջրվեժի մոտ կհանգստանանք և կվայելենք ավանդական հայկական գինին։
Արշավի վերջում ԵՆՈՔԱՎԱՆ գյուղում կայցելենք #ՍԲ․ ՍԱՐԳԻՍ և #ՍԲ․ ՀՈՎՀԱՆՆԵՍ միջնադարյան եկեղեցիները։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 12 կմ է։
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 01․08․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 8.500 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 08:30-ին, 03․08.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: