Հոկտեմբերի 26-ին մեկնարկում է #սարուձոր նախագծի քայլարշավը #ԴԵԲԵԴԻ ԿԻՐՃՈՎ՝ #Ծաթերից դեպի #Քոբայր:
Սկզբում կայցելենք Լոռվա #ԾԱԹԵՐ գյուղի մոտակայքում գտնվող միջնադարյան #ՃԳՆԱՎՈՐԻ ՎԱՆՔ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Դսեղի 40 Մանկաց վանք։
Այնուհետև չքնաղ Լոռվա ձորի լանջերով կշարունակենք ճանապարհը դեպի Քոբայրի մերձակա անտառները։
Կանգառ կունենանք #Թումանյան քաղաքի հանդիպակաց լանջին, կհանգստանանք, կվայելենք հայկական գինին և անկրկնելի տեսարանները։
Հաջորդիվ գեղատեսիլ անտառային արահետով կհասնենք #ՔՈԲԱՅՐԻ վանք։ Այն հիմնադրել է ՄԱՐԻԱՄ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ-ԿՅՈՒՐԻԿՅԱՆ իշխանուհին՝ 1171թ.-ին, որպես հայ առաքելական վանք: Հետագայում՝ XIII դարի կեսերին, քաղկեդոնականություն ընդունած Անիի տիրակալ, մանդատուրթուխուցես #ՇԱՀՆՇԱՀ ԶԱՔԱՐՅԱՆԻ կողմից վերակառուցվել և վերածվել է քաղկեդոնական վանքի: Վանքը աչքի է ընկնում իր հրաշագեղ որմնանկարներով:
Քայլարշավի ընդհանուր #երկարությունը 7 կմ է:
___________________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094325075. 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 24․10․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 9.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 08:30-ին, 26․10.2025թ.
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:
- This Saturday, 25th October, 05:00 am, Պտույտ մը ՊՈԼՍՈ (Ստամբուլ) թաղերու մեջ (4 օր) in Yerevan
- This Saturday, 25th October, 08:00 am, Բացառիկ տուր ԿԱՐՍԻՑ ԱՆԿԱՐԱ՝ Մեծ և Փոքր Հայքեր, Կապադովկիա և Գալաթիա (7 օր) in Yerevan
- Next month, 7th November, 05:00 pm, Բացառիկ արշավ ՄԵՂՐԻ և շրջակա 10 գյուղեր (2.5 օր) in Yerevan