Օգոստոսի 17-ին (կիրակի օր) մեկնարկում է #սարուձոր նախագծի քայլարշավը դեպի #ԴԱԼԱՐ գետի կիրճում (Աղվերան) գտնվող #ԳՀՈՒԿԻ (Բոլորահար), #ՉՈՐՈՒՏԻ (Իշխանավանք) և #ՆԵՂՈՒՑԻ վանքեր։
Արշավի սկզբում քայլարշավ կունենանք դեպի Ծաղկունյաց լեռների անտառներում թաքնված #ԲՈԼՈՐԱՀԱՐԻ (Գհուկ) վանք, որը կառուցվել է 13-րդ դարում, հարուստ է վիմագիր արձանագրություններով, արևելյան պատին պահպանվել է Վայոց Ձորի կողմնակալ #Պռոշ Խաղբակյանի նվիրատվական արձանագրությունը։
Հաջորդ կանգառը կունենանք Աղվերանի հանգստյան գոտում գտնվող #ԻՇԽԱՆԱՎԱՆՔՈՒՄ (Չորուտ)։ Վանքի երբեմնի հզորության և վեհության մասին պատկերացում է տալիս Սբ․ #Աստվածածին եկեղեցու պահպանված հյուսիսային պատը։ Գմբեթավոր դահլիճ հորինվածքով վեհաշուք եկեղեցին 1207թ կառուցել է #ՎԱՀՐԱՄ ՉԱՎՈՒՇ իշխանը։ Կայցելենք նաև վանքից 200 մ հեռավորության վրա գտնվող միջնադարյան խաչքարադաշտ։
Այնուհետև կայցելենք Արզականում գտնվող չքնաղագեղ #ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ (10-13-րդ դարեր)։ Վանքը հայտնի է գավթի յուրօրինակ շքամուտքով և բազմաթիվ զարդաքանդակներով։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ, իրենց հետ ունենան սնունդ և 1լ ջուր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է #ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռ. 094 325075, 095 325075 (Արմեն), 091 014301 (Սահակ),
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 15․08․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #7.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 09:00-ին, 17․08․2025թ. (կիրակի օրը)
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: