Հուլիսի 27-ին՝ կիրակի օրը, ուղևորվելու ենք Կոտայքի մարզ, իրականացնելու մեր այս տարվա առաջին վերելքը դեպի չքնաղագեղ Աժդահակ լեռը։ Աժդահակը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է։ Բարձրություն կազմում է 3597 մ։ Գագաթին կից՝ հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարանային չքնաղ լիճ։Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Գեղամա լեռները և Սևանա լիճը։
Երևանից կուղևորվենք Գեղաշեն գյուղ, որտեղից ճանապարհը կշարունակենք բեռնատարներով։ Կհասնենք մինչև Աժդահակ լեռան ստորոտ, որտեղից էլ կսկսենք մեր վերելքը։ Վերելքն ավարտելուց հետո կշարունակենք քայլել դեպի Ակնա լիճ։ Ճանապարհին կհանդիպենք հազարամյակների պատմություն ունեցող բազմաթիվ ժայռապատկերների, որոնցով հայտնի են Գեղամա լեռները:
Սիրով սպասում ենք բոլորին😊
Արշավի երկարությունը 10-12կմ
Հարաբերական բարձրությունը 600 մ
Արշավի բարդությունը՝ միջին
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
🔸 հարմարավետ արշավային կոշիկներ
🔸 հարմարավետ շարժը չխթանող հագուստ
🔸 տաք հագուստ
🔸 փոխնորդ հագուստ
🔸 ուսապարկ
🔸 ամառային գլխարկ
🔸արևային ակնոց
🔸անձրևապաշտպան բաճկոն
🔸դեղատուփ
🔸արևապաշտպան քսուք
🔸լապտեր
🔸մեկ օրվա համար նախատեսված սնունդ
💧Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմ
📍Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։00-ին։
💰Մասնակցության արժեքը՝ 9․500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
💳Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
Idram ID- 677315552
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
🔸Ծանոթացեք Արարատ լեռան վերելքի հետ
https://armland.am/hy/tour/climbing-ararat/
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
You may also like the following events from ArmLand:
- Next Saturday, 2nd August, 07:30 am, Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր in Yerevan
- Next Sunday, 3rd August, 06:30 pm, Վերելք Արագածի Արևմտյան գագաթ/Ascent Western Peak of Aragats in Yerevan
- Next month, 20th August, 07:00 am, Վերելք ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 2025 | Climbing mount ARARAT in Yerevan
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.