Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները

Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները

Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

Highlights

Fri, 24 Oct, 2025 at 03:00 pm

Ազատության 24/2, 0014 Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Fri, 24 Oct, 2025 at 03:00 pm (AMT)

Ազատության 24/2, 0014 Yerevan

Ազատության պողոտա 14, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները
Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերության, անտառային տնտեսության, գյուղատնտեսության և էներգետիկայի զարգացումը հաճախ ուղեկցվում է շահերի բախումներով։ Այս գործընթացներում առաջանում են հողի օգտագործման, բնապահպանական և սոցիալ–տնտեսական հակասություններ, որոնք կարող են խոչընդոտել կայուն զարգացման ընդհանուր նպատակներին։
Այս խնդրին է նվիրված Եվրասիա միջազգային համալսարանի, Resolve Academy-ի և ESAC նախաձեռնության համատեղ պանելային քննարկումը, որի նպատակն է ուսումնասիրել ոլորտային հակասությունների իրավական և սոցիալ–տնտեսական կողմերը և ներկայացնել համատեղ զարգացման հնարավոր ուղիներ։

Քննարկման հիմնական ուղղությունները
1. Հանքարդյունաբերություն և անտառային տնտեսություն – բնապահպանական հետևանքներ և իրավական սահմանափակումներ։
2. Հանքարդյունաբերություն և գյուղատնտեսություն – հողի օգտագործման և փոխհատուցման հարցեր։
3. Անտառային տնտեսություն և գյուղատնտեսություն – պարենային անվտանգության և էկոհամակարգերի պահպանության խնդիրներ։
4. Էներգետիկա և գյուղատնտեսություն – էներգետիկ ենթակառուցվածքների ազդեցությունը գյուղատնտեսական հողերի վրա։

Քննարկումը կվարեն երկու մոդերատոր՝ իրավական և սոցիալ–տնտեսական տեսանկյուններից, ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավում հարցուպատասխանի և քննարկումների միջոցով։
Մոդերատորներ
• Տիգրան Մկրտչյան – իրավական ուղղություն
• Լուսինե Մանուչարյան – սոցիալ–տնտեսական ուղղություն

Խոսնակներ
• Դավիթ Խաչատրյան (Ամերիկյան համալսարան, Երևան)
• Լիլյա Շուշանյան (Credel Advisory)
• Տաթևիկ Կարապետյան (Resolve Academy)

Քննարկումը հնարավորություն է համալսարանական հանրության և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների համար մասնակցելու երկրի կայուն զարգացման ռազմավարական թեմաների շուրջ գիտակրթական երկխոսությանը։

Միջոցառումը նպատակ ունի նպաստել այնպիսի լուծումների ձևավորմանը, որոնք կբալանսավորեն տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը և սոցիալական արդարությունը։

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Ազատության 24/2, 0014 Yerevan, Armenia, Ազատության պողոտա 14, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Reserve your spot
Ask AI if this event suits you
Advertisement
Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները
Կայուն զարգացման իրավական և սոցիալ-տնտեսական հակասությունները
Fri, 24 Oct, 2025 at 03:00 pm