📢 Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան մարտահրավերներ կան միջազգային թիմերի առաջնորդության մեջ։
Երբ թիմիդ անդամները տարբեր մշակույթներից են, տարբեր ժամային գոտիներում, տարբեր աշխատանքային մոտեցումներով, մի արժեքների շուրջ համախմբելը, արդյունավետ հաղորդակցությունը ու արդյունքների վերահսկման հստակ մեխանիզմները առաջնահերթություն են դառնում։
Հենց այս թեմաներից էլ խոսելու ենք Mantashyants Open Events-ի հոկտեմբերի 31-ին կայանալիք հանդիպման ընթացքում Տիգրան Օխանյանի, Հովակ Հովակիմյանի և Բակուր Մելքոնյանի հետ։
🎤 Ինչպես վերահսկել միջազգային թիմի արդյունքները՝ առանց միկրոկառավարման
Բանախոս՝ Տիգրան Օխանյան (Ecoville Holding, խորհրդի նախագահ)
🎤 Ինչպես ապահովել արդյունավետ հաղորդակցություն միջազգային թիմում
Բանախոս՝ Հովակ Հովակիմյան (Freedom Broker Armenia, տնօրեն)
🎤 Ինչպես միջազգային թիմին համախմբել ընդհանուր արժեքների շուրջ
Բանախոս՝ Բակուր Մելքոնյան (ArtLunch, հիմնադիր)
Միջոցառման մանրամասները՝
📅 Հոկտեմբերի 31
🕗 18:00 - 21:00
📍 Ani Grand Hotel
🎟 Մուտքը՝ տոմսերով
Ձեր ներդրումը՝
7000 դրամ (հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 26)
10000 դրամ (հոկտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 30)
🔗 Ticketon:
https://cutt.ly/0r8pZPhF
📩 Տեղերը սահմանափակ են։ Միացեք մեզ և բացահայտեք միջազգային թիմերի առաջնորդության լավագույն փորձը։