Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ, 2 November

Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Sun, 02 Nov, 2025 at 09:00 am

11 hours

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Sun, 02 Nov, 2025 at 09:00 am to 08:00 pm (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ
Նոյեմբերի 2-ին մեկնարկում է ԳԻՏԱՐՇԱՎ ակումբի արշավը դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ, որոնք գտնվում են Արթիկի տարածաշրջանում:
Արշավի սկզբում կայցելենք միջնադարյան հռչակավոր ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ վանական համալիր: Վանքի հնագույն եկեղեցին կառուցվել է VII դարում, իսկ գլխավոր եկեղեցին հիմնադրել են Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները՝ 1201թ.-ին: Եկեղեցու պատին պահպանվել է Զաքարյան իշխանների կտիտորական բարձրաքանդակը: XIX դարում վանքում գործել է դպրոց, որտեղ սովորել է Ավետիք Իսահակյանը, իսկ այժմ հանդիսանում է հոգևոր ընծայարան:
Այնուհետև կանգառ կունենանք ԱՐԹԻԿՈՒՄ, որտեղ կայցելենք.
• ՍԲ. ՄԱՐԻՆԵ եկեղեցի՝ V դար,
• ՍԲ. ԳԵՎՈՐԳ մաստարայատիպ եկեղեցի՝ VII դար,
• ԼՄԲԱՏԱՎԱՆՔ՝ VII դար, որը աչքի է ընկնում իր որմնանկարներով:
Արշավի հաջորդ կանգառը ՊԵՄԶԱՇԵՆՈՒՄ է, որտեղ կայցելենք.
• ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցական համալիր՝ VII դար,
• ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ՝ XI դար,
• ՄԱՐԿԱՐԱՎԱՆՔ՝ XI դար,
Արշավը կեզրափակենք ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ բազիլիկ եկեղեցու՝ IV դար, այցելությամբ:
Գիտարշավը հնարավորություն կընձեռի բացահայտել վերոնշյալ հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները և պատմության գաղտնիքները:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ,, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1 լ ջուր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 31.10․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 8.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 09:00-ին,
02․11․2025թ., կիրակի օր
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ, 2 November
Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ
Sun, 02 Nov, 2025 at 09:00 am