🇺🇸👇🇷🇺
ՈՍԿԵՊԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԲԵՐԴԱՎԱՆՔ, ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ, ԿԱՄՈՒՐՋ (քայլարշավ)
2․11 | 9000Դ | 093 55 14 85
📍 Մեր հերթական, անչափ տպավորիչ ու բացառիկ քայլարշավը Ձեզ է սպասում, և այս անգամ ուղևորվում ենք հեքիաթային Տավուշի Ոսկեպար գյուղ, որն աչքի է ընկնում պատմական գերհարուստ ու բազմազան ժառանգությամբ։ Ոսկեպարի սաղարթախիտ անտառների գրկում մեզ է սպասում աննման Բերդավանքը, որի աղյուսաշեն եկեղեցու հետ մեկտեղ կբացահայտենք նաև նրա հզոր բերդապարիսպները: Մեր ճանապարհին կտեսնենք Ոսկեպարի միջնադարյան կամուրջը, որը հրաշալի ու տպավորիչ կառույց է՝ անչափ համահունչ տեղի շքեղ բնության հետ։ Կտեսնենք նաև իր տեսակի մեջ եզակի բերդաշտարակը, որը նույնպես Ոսկեպարի առանձնացող գանձերից է: Ասել է, թե հրաշալի քայլարշավը և հարուստ պատմությունն ու մշակույթը կապահովեն մեզ վառ զգացողությունների և տպավորությունների հսկա չափաբաժնով։
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։
⏰ Մեկնումը՝ 7։00, վերադարձը՝ մոտ 22։00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 9000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),
- պրոֆեսիոնալ գիդի-ուղեկցորդի ծառայություն:
🇺🇸 (FOR ENGLISH) -
https://bit.ly/3EnB9At
🇷🇺 (НА РУССКОМ) -
https://bit.ly/3EkSdHr
_____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ՀայոցԲերդերըևԱմրոցները #HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.