«Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև». համաժողով

«Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև». համաժողով

Heinrich Böll Stiftung Yerevan

Highlights

Thu, 24 Jul, 2025 at 10:00 am

6.5 hours

Library for Architecture

Advertisement

Date & Location

Thu, 24 Jul, 2025 at 10:00 am to 04:30 pm (AMT)

Library for Architecture

Թումանյան փողոց 2-րդ փակուղի 35, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

«Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև». համաժողով
For English, please, scroll down.

🟢«Սոցիոսկոպ» ՀԿ-ն և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև» խորագրով համաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ Երևանի Ճարտարապետության գրադարանում (հասցե՝ Թումանյան 35 Գ փողոց, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ձախ հետնամաս)։
✅Այս համաժողովի առիթը «Սոցիոսկոպ»-ի «Փոխակերպումներ և տոկունություն. Հայաստանի հետհեղափոխական և հետպատերազմյան քաղաքացիական հասարակության մասնակցային ուսումնասիրություն» հետազոտությունն է, որն իրականացվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում առկա բազում ընթացիկ ճգնաժամերի՝ ներառյալ ժողովրդավարական հետընթացի, աճող քաղաքական և մեդիա բևեռացման, քաղաքացիական հասարակության նկատմամբ հանրային վստահության անկման և քաղաքացիական հասարակության դերակատարների շրջանում մեծացող էմոցիոնալ հյուծվածության լույսի ներքո «Սոցիոսկոպ» ՀԿ-ն առաջարկում է այնպիսի մեթոդաբանական մոտեցում, որի նպատակն է ընդլայնել և խորացնել քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ դիսկուրսը։
🟩Վերջին երեք տասնամյակների ընթացքում հայաստանյան քաղաքացիական հասարակությունը եղել է տարածաշրջանում ամենադինամիկներից մեկը։ Այն առանցքային է եղել ժողովրդավարական մոբիլիզացիայի, վոչդոգ (հսկող դիտորդ) գործառույթների և սոցիալական փոխակերպման համար։ Այնուամենայնիվ, ոլորտի զարգացումը տեղի է ունեցել արտաքին աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և մեծապես ազդվել է դրանից։
✅ԵՄ-ն և դրա անդամ պետությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգները նշանակալի դեր են խաղացել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման հարցում՝ խթանելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը և ժողովրդավարական կառավարումը։ Հակառակ դրան՝ Ռուսաստանն առաջարկել է այնպիսի դիսկուրսիվ և քաղաքական շրջանակ, որը ծառայում է քաղաքացիական հասարակության աշխատանքը վարկաբեկելուն։ Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, ըստ այդմ, գործում է մրցակցող ազդեցությունների դաշտում, որոնք ազդում են դրա կարողունակությունների և վերջինիս նկատմամբ վերաբերմունքի վրա։
❇️Վերջին զարգացումները ավելի են սրել այս լարվածությունը։ Հայաստանում առկա հուսախաբությունը Ռուսաստանից ստեղծել է արևմտյան դերակատարների հետ ավելի ամուր կապեր հաստատելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, դրա հետ միասին արևմտյան դոնորների հյուծվածությունը և ֆինանսական կրճատումները սկսում են ազդել բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների կայունության և ծրագրային գործունեության վրա։ ✳️Հարևան Վրաստանի զարգացումները, մասնավորապես՝ վերջերս ընդունված օրենսդրությունը, որը թիրախավորում է օտարերկրյալ ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին, վերաձևում են տարածաշրջանային համատեքստը և ազդում հայաստանյան քաղաքացիական դերակատարների վրա։
✨Տվյալ իրավիճակում այս մեկօրյա համաժողովը առաջարկում է տարածք՝ հայաստանյան քաղացիական հասարակության զարգացման և դրա արտաքին կախվածությունների փոխկապակցված բնույթի վերաբերյալ քննադատական, ապագային միտված մտորումների համար։
🌐Համաժողովը կանցկացվի հայերեն։ Կլինի նաև հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն։


ՕՐԱԿԱՐԳ
⏳Հուլիսի 24, 2025

જ⁀➴Ճարտարապետության գրադարան, հասցե՝ Երևան, Թումանյան 35 Գ փողոց, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ձախ հետնամաս

10:00–10:45 | Բացման խոսք և «Սոցիոսկոպ»-ի հետազոտության արդյունքների ներկայացում


Քննարկման թեմաներ

🔹Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ունի՞ պոտենցիալ ձևավորելու կենսունակ հանրային տարածք՝ ունակ սոցիալական փոխակերպման և արմատական ժողովովրդավարության ջատագովության։ Ո՞րն է քաղհասարակության և ընդհանուր հասարակության հարաբերության բնույթը։ Ինչպե՞ս կարող են ՀԿ-ները և քաղաքացիական հասարակության ավելի մեծ խմբերը նեղ սահմանում ունեցող քաղաքացիական դերակատարներից վերածվել ավելի ընդգրկուն հանրային դերակատարների։
🔹Ինչպե՞ս են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընկալում իրենց դերը։ Կա՞ն տարբերվող տեսակետներ այս դերի մասին, և ինչպե՞ս են այս դերակատարները պատկերացնում իրենց օժանդակությունը հասարակական տոկունությունը խթանելուն։
✅Հետազոտությունը կներկայացնի «Սոցիոսկոպ»-ի ավագ հետազոտող Մարիամ Խալաթյանը։


10:45–12:15 | Նիստ 1-ին: Պատրոնաժի և գործընկերության միջև. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և արևմտյան դոնորները

Քննարկման թեմաներ

🔹Ինչպե՞ս է արևմտյան ֆինանսավորումը հզորացրել կամ պրոֆեսիոնալ դարձրել քաղաքացիական հասարակությանը, և ինչպե՞ս է սա ազդել համայնքահեն ներգրավման վրա։ Ինչպե՞ս է հայաստանյան քաղաքացիական հասարակությունը տարբերվում արևմտյան որոշ քաղաքացիական հասարակություններից կամ արդյո՞ք առհասարակ տարբերվում է, և ինչպե՞ս է սա առնչվում արտաքին դոնորային կախվածությանը կամ ընդհանրապես առնչվու՞մ է դրան։
🔹Որո՞նք են արևմտյան ֆինանսական հանձնառությունների նվազման հետևանքները փոքր և միջին ՔՀԿ-ների համար։ Ո՞վ է վերապրում այս իրավիճակը և ո՞վ՝ անհետանում։

Նիստի բանախոսներ՝

✅Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Մարդու իրավունքների և արդարադատության ծրագրի տնօրեն
✅Անդրանիկ Շիրինյան, մարդու իրավունքների ակտիվիստ
✅Մոդերատոր՝ Էվիյա Հովհաննիսյան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող


12:15–13:30 | Ճաշի ընդմիջում


13:30–15:00 | Նիստ 2: Ռուսաստանի ստվերը և հայաստանյան քաղաքացիական հասարակության դժվարին կացությունը

Քննարկման թեմաներ

🔹Ինչպե՞ս են Ռուսաստանի փափուկ ուժը և աջակողմյան պատմույթները ազդում Հայաստանում քաղաքացիական ակտիվության նկատմամբ հանրային վերաբերմունքի վրա։
🔹Ինչպե՞ս է Հայաստանի ռազմավարական կախվածությունը Ռուսաստանից ազդում քաղաքացիական դաշտի քննադատության, ջատագովության և ռիսկի դիմելու սահմանների վրա։
🔹 Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Վրաստանի ավտոկրատացումը այն հայ դերակատարների համար, որոնք Վրաստանն օգտագործում են որպես անվտանգ տարածք ադրբեջանցի գործընկերների հետ անդրսահմանային նախագծերի համար:
🔹Կարո՞ղ է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ձևավորել ռազմավարական ինքնություն տարածաշրջանի նեղացող ժողովրդավարական տարածքում։



Նիստի բանախոսներ

✅Տիգրան Գրիգորյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ
✅Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ
✅Գիորգի Ռոդիոնով, Անվերնագիր պատկերասրահ / Հարավային Կովկասի մշակույթի կենտրոնի տնօրեն
✅Մոդերատոր՝ Միքայել Զոլյան, Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանի դոցենտ, սոցիալական հետազոտող


15:00–15:30 | Սուրճի ընդմիջում


15:30–16:30: Ամփոփիչ կլոր սեղան քննարկում։ Դեպի ավելի ինքնավա՞ր և հաշվետո՞ւ քաղաքացիական հասարակություն (Ձևաչափ՝ ազատ քննարկում, նախնական կարճ զեկուցումներով)։

Քննարկման թեմաներ՝

🔹Ի՞նչ կարող են ՔՀԿ-ները անել նախընտրական շրջանում, ինչպե՞ս կարող են նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, երկրի ժողովրդավարական ապագային և դրանով հանդերձ պաշտպանել իրենց ինքնավարությունն ու քաղաքական անկախությունը։
🔹Արդյո՞ք անհրաժեշտ է ռազմավարական վեկտորի փոփոխություն հանրային վստահություն ապահովելու համար:

Նիստի բանախոսներ

✅Գոհար Շահնազարյան, Հայաստանում կանանց հիմնադրամի համահիմնադիր և համատնօրեն
✅Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
✅Արփի Մանուսյան, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահ
✅Մոդերատոր՝ Անդրանիկ Շիրինյան, մարդու իրավունքների ակտիվիստ

******************************************************
🟢The "Socioscope" NGO and the Heinrich Boell Foundation Yerevan office-South Caucasus Region will held the conference titled "Armenian Civil Society between European and Russian Influence." The conference will be held on 24 July at the Library for Architecture, 35 G Tumanyan Street (Zoravor Surb Astvatsatsin Church, left rear, Yerevan).
✅The occasion for this conference is Socioscope's study "Transformations and Resilience: A Participatory Study of Post-Revolutionary and Post-War Armenian Civil Society", implemented in cooperation with the hbs Yerevan office. In light of multiple ongoing crises on local, regional, and global levels, including democratic backsliding, increasing political and media polarization, declining public trust in civil society, and growing emotional fatigue among civil society actors, "Socioscope" proposes a methodological approach aimed at expanding and deepening the discourse on the role of civil society.
🟩Over the past three decades, Armenian civil society has emerged as one of the most dynamic in the region. It has been central to democratic mobilizations, watchdog functions, and social transformation. However, the development of the sector has unfolded within and been shaped by external geopolitical entanglements.
✅The EU and its Member States, as well as the U.S., have played a significant role in funding civil society initiatives, encouraging transparency, accountability, and democratic governance. Russia, by contrast, has offered a discursive and policy framework that serves to discredit civil society work. Armenian society thus operates within a field of competing influences, which affect the capabilities of and attitudes toward civil society in the country.
❇️Recent developments have further complicated this tension. Armenian disillusionment with Russia has created opportunities for stronger engagement with Western actors. At the same time, however, Western donor fatigue and financial cuts are beginning to affect the sustainability and programming of many civic initiatives. Developments in neighboring Georgia, particularly the recent legislation targeting foreign-funded NGOs, are reshaping the regional context and having repercussions for Armenian civic actors who rely on Georgia for cross-border collaboration with Azerbaijan.
❇️Against this backdrop, this one-day conference offers a space for critical, forward-looking reflection on the interconnected nature of Armenian civil society's development and its external dependencies and interlinkages. Ahead of Armenia's 2026 parliamentary elections, such reflection and joint strategizing appear particularly crucial and timely.
🌐The conference will be held in Armenian. Simultaneous translation from Armenian into English will be provided.



⏳Agendaજ
July 24, 2025
Library for Architecture, 35 G Tumanyan street (Zoravor Surb Astvatsatsin Church, left rear)

10:00–10:45 | Opening remarks and presentation of the research results by Socioscope: “Transformations and Resilience: A Participatory Study of Post-Revolutionary and Post-War Armenian Civil Society”

Discussion topics:

🔹Does Armenian civil society have the potential to cultivate a vibrant public sphere capable of driving social transformation and advocating for radical democracy?
🔹What is the nature of the relationship between civil society and the general public? How can NGOs and broader civil society groups evolve from being narrowly defined civic actors to more robust public actors?
🔹How do civil society representatives perceive their role? Are there divergent views on what this role entails, and how do these actors envision their contribution to fostering societal resilience?
Research presentation by Mariam Khalatyan, Socioscope, Senior Researcher

10:45–12:15 | Panel 1: Between Patronage and Partnership: Armenian Civil Society and the Western Donors

Discussion topics:

🔹How has Western funding empowered or professionalized civil society, and what have been the consequences for grassroots engagement? (How) Is Armenian civil society different from some of the Western civil societies and (how) is this related to external donor dependency?
🔹What are the implications of shrinking Western financial commitments for small and mid-sized CSOs? Who survives and who disappears?

Panelists:

✅Isabella Sargsyan, Eurasia Partnership Foundation, Human Rights and Justice Programme Director
✅Andranik Shirinyan, Human Rights activist
✅Moderation by Eviya Hovhannisyan, hbs Yerevan, Programme Coordinator

12:15–13:30 | Lunch Break

13:30–15:00 | Panel 2: Russia’s Shadow and the Regional Entanglements of Armenian Civil Society
Discussion topics:
🔹How do Russia’s soft power and far-right narratives influence attitudes toward civic activism in Armenia?
🔹Armenia’s strategic dependence on Russia: How does it shape the civic sector’s boundaries of critique, advocacy, and risk-taking?
🔹Georgia’s autocratization: What are the consequences for Armenian actors who use Georgia as a safe haven for cross-border projects with Azerbaijan and beyond?
🔹Can Armenian civil society develop a strategic identity in a shrinking regional democratic space?

Panelists:

✅Tigran Grigoryan, Regional Center for Democracy and Security (RCDS), President
✅Artur Papyan, Media Diversity Institute, Director (tbc)
✅Giorgi Rodionov, Untitled Gallery / South Caucasus Center for Culture, Director
✅Moderation by Mikayel Zolyan, Brusov State University, Assistant Professor, Social Researcher

15:00–15:30 | Coffee Break

15:30–16:30: Closing roundtable discussion: Towards More Autonomous and Accountable Civil Society? (Format: Fishbowl with short input statements (7 minutes each), moderated debate and audience participation).

Discussion topics:
🔹In the pre-election period, how can CSOs contribute to free and fair elections, a democratic future of the country, and yet protect their autonomy and political independence?
🔹Is a strategic recalibration needed to ensure credibility, and public trust?

Panelists:

✅Gohar Shahnazaryan, Women’s Fund Armenia, Co-Founder and Co-Director
✅Naira Sultanyan, Democracy Development Foundation, Director
✅Arpy Manusyan, Socioscope, President
✅Moderation by Andranik Shirinyan


Also check out other Arts events in Yerevan, Theatre events in Yerevan, Business events in Yerevan.

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Event Tags

Nearby Hotels

Library for Architecture, Թումանյան փողոց 2-րդ փակուղի 35, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

Heinrich Böll Stiftung Yerevan

Heinrich Böll Stiftung Yerevan

Are you the host? Claim Event

Advertisement
«Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև». համաժողով
«Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արևմտյան և ռուսական ազդեցությունների միջև». համաժողով
Thu, 24 Jul, 2025 at 10:00 am