📌Սկսիր կամ կատարելագործիր քո կարիերան տուրիզմի ոլորտում պրոֆեսիոնալ կրթությամբ։
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան իր անդամներ L&I Tour-ի և United Travel-ի հետ միասին մեկնարկում է «Արտագնա տուրօպերատորական գործունեություն» և «Ամադեուս» ամրագրման համակարգի ինտենսիվ դասընթաց՝ յուրաքանչյուրը չորսական շաբաթ տևողությամբ։
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն» դասընթացն իրականացվում է L&I Tour-ի հետ։ Մեկնարկը՝ փետրվարի 11-ից, 4 շաբաթ տևողությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 10:00-12:30` ներառյալ սուրճի ընդմիջումը։ Դասընթացի անցկացման վայրը՝ Ֆեդերացիայի գրասենյակ (հասցե՝ Մ․ Խորենացի 26ա, Խորենացի բիզնես պլազա, 229 սենյակ)։
«Ամադեուս» ամրագրման համակարգի դասընթացն իրականացվում է United Travel-ի հետ։ Մեկնարկը՝ փետրվարի 17-ից, 4 շաբաթ տևողությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 17:00-18:30: Դասընթացի անցկացման վայրը՝ United Travel-ի գրասենյակ (հասցե՝ Հանրապետության 67/3):
Դասընթացավարներ՝
🔹Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ)
🔹Աննա Հարությունյան (L&I Tour-ի հիմնադիր-տնօրեն)
🔹Աննա Շահնազարյան (United Travel-ի ներկայացուցիչ, Amadeus-ի որակավորված (սերտիֆիկացված) մասնագետ)
Դասընթացի արժեքը՝
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն» – 75,000 դրամ
«Ամադեուս» – 95,000 դրամ
💥«Արտագնա» + «Ամադեուս» – 150,000 դրամ💥
Դասընթացի ավարտին սերտիֆիկատների շնորհում հանդիսավոր արարողությամբ և հայկական խոհանոցի վերաբերյալ համառոտ դասընթաց՝ վարպետաց դասով՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն»․
✔️ Տուրօպերատորական գործունեության իրավական կարգավորում (խաղի կանոններ)
✔️ Տուրիզմի հիմնական հասկացություններ (տերմիններ) և դրանց ճիշտ կիրառում
✔️ Ակտուալ ուղղություններ և աշխատանք գործընկեր կայքերի հետ
✔️ Զբոսաշրջային փաթեթների ձևավորում, խթանում և իրացում
✔️ Շենգենյան վիզաների աջակցություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցաթերթիկների լրացում
✔️ Տարրական գիտելիքներ զբոսաշրջային փաթեթում ներառվող ծառայությունների վերաբերյալ (հյուրանոցային ծառայություններ, տրանսֆեր, ավիափոխադրումներ՝ այդ թվում ավիատոմսեր, չարտերներ)
«Ամադեուս»․
✔️ Թռիչքների, դրանց արժեքների և հասանելիության որոնում
✔️ Ավիատոմսերի դուրսգրում, չեղարկում, փոփոխություն
✔️ Fare rules, PNR, SSR և այլ կոդերի ընթերցում և կիրառում
✔️ Իրական աշխատանք՝ Amadeus ծրագրում
✔️ Online համակարգերից օգտվելու հմտություն
Գրանցման հղում՝
https://forms.gle/rRicewj7eQYEH7Nu5
📲 +37499584546
📧
aW5mbyB8IGFybXRmICEgYW0=
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Դասընթացը մշակվել և իրականացվում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։