Ցանկանու՞մ եք մասնակցել Զորաց քարերում (Քարահունջում) կատարվող ամենամյա միջոցառումներին։ Դե՝ գնացինք․․․
Ծրագրում․
Օգոստոսի 10-ին, ժամը 21-00՝ ելք Երևանից։
Հասնում ենք Քարահունջ՝ կեսգիշերին։
Մի քանի ժամ հանգիստ, տոնակատարություն, երգ, պար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Մեր խմբերի հետ են լինելու Հայ Լաո խմբի տղաները, հայ առանձին երգիչ-կատարողներ, որոնք այնտեղ գիշերային խարույկի շուրջ և հուշարձաններում իրենց կատարումներով կիմաստավորեն տոնը։
Ժամը 4-00-ին կդիմավորենք Հայկի համաստեղությունը։ Ժամը 6-00-ին՝ լուսաբացը։
Ապա՝ կշարունակենք մեր տուրը դեպի Ա․ Սյունի վանք, Որոտնավանք, Շաքիի ջրվեժ։ Այս ուղղությամբ մասնակցության արժեքը՝ 13000 դրամ է։
Բ․ Տաթև, Որոտնավանք, Սյունի վանք։ Արժեքը՝ 14000 դրամ։
Երևանում կլինենք օգոստոսի 11-ին, ժամը 17-00-ին։
Ուշադրություն․ անհրաժեշտ է ունենալ․ տաք հագուստ, սնունդ, ջուր, համբերություն և լավ տրամադրություն 🙂 :
Ուղևորության արժեքի մեջ ներառված են․ Տրանսպորտ, զբոսավարի ծառայություն, համերգային ծրագիրը մեր ուղեկից երգիչների մատուցմամբ։
Գրանցվելու համար զանգահարել 091936593, 095936593 հեռախոսահամարներով։
Շտապեք, տեղերը սահմանափակ են․․․
You may also like the following events from Tir-Ar Travel:
- This Sunday, 27th July, 06:30 am, Դեպի Ուխտասարի ժայռապատկերներ։ in Yerevan
- Next Tuesday, 29th July, 09:00 am, Երերույք, Թալինի Կաթողիկե, Դաշտադեմի ամրոց․․․ in Yerevan
- Next month, 9th August, 07:00 am, Երկօրյա արշավ դեպի Գուգարաց լեռներ։ in Yerevan