🌿Օգոստոսի 9-10-ին․
🍂Երկօրյա հրաշալի տուր դեպի Լոռի․ վայելում ենք Լոռվա սարերի զով ամառը։
🍀Սիրու՞մ եք Լոռին,🍀սիրու՞մ եք քայլել Գուգարաց լեռների թավշյա դաշտերով,
🍀Կուսական անտառների մաքուր օդը շնչել․․․ 🍀սիրու՞մ եք գիշերային խարույկը, թռչունների ծլվլոցը, վայրի գազանների ահասարսուռ ձայները․․․ 🍀սիրու՞մ եք, թինկը տալ լեռան գագաթին ու գիշերն ունկնդրել աստղազարդ երկնքի կայծկլտոցը․․.
☀️Կայցելենք Շնող գյուղ, այնտեղից կբարձրանանք Գուգարաց լեռնաշղթայի Գուգութ գագաթ, Նեղոց, Ծաղկաշատ, Հաղբատ, Շնող գյուղերի սահմանագլխին գտնվող Արջագլուխ գագաթ։ Ճանապարհին կհիանանք բնության անզուգական տեսարաններով, պատմական հուշարձաններով, արձանագրված խաչքարերով, որոնց զգալի մասն անհայտ է գիտությանը։
Արջագլուխ գագաթից կքայլենք դեպի Գուգութ և Սեդվի սարեր, կիջնենք Նեղոց գյուղ։ Այստեղից կվերադառնանք Երևան։
👟👟Ընդհանուր քայլքը՝ 12-14 կիլոմետր։
📍Ելք Երևանից՝ օգոստոսի 9-ին, ժամը 07։00,
📍վերադարձ մայրաքաղաք՝ օգոստոսի 10-ին, ժամը 21։00։
🔴Ուղևորության արժեքը՝ 19,000 դրամ։
🔷️Արժեքի մեջ ներառված են․
🔹️տրանսպորտի,
🔹️ուղեկցորդի ծառայությունը,
🔹️երեկոյան սնունդը սարում,
🔹️վրանը
🚩Գրանցվելու համար զանգահարել
📞091936593,
📞095936593 հեռախոսահամարներով։
You may also like the following events from Tir-Ar Travel:
- This Tuesday, 29th July, 09:00 am, Երերույք, Թալինի Կաթողիկե, Դաշտադեմի ամրոց․․․ in Yerevan
- Next Sunday, 10th August, 07:00 am, Հայ-իրանական Նավասարդ փառատոնը Սիսիանում։ Տաթև, Շաքիի ջրվեժ․․․ in Yerevan
- Next Sunday, 10th August, 08:00 pm, Նավասարդը Քարահունջում․ Համերգ․ Տաթև, Որոտնավանք, Սյունի վանք, Շաքիի ջրվեժ․․․ in Yerevan