12-րդ տարին անընդմեջ Վանաձորում կկայանա Կրոսավազքի Հայաստանի առաջնությունը։
Հայկական աթլետիկա մարզաձևի մեծ նվիրյալ, վանաձորյան սպորտում մեծ վաստակ ունեցող, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ 2014թ կազմակերպվեց և անցկացվեց Կրոսավազքի Հայաստանի առաջնությունը, որը դարձավ ավանդական և ամենասիրված մրցաշարերից մեկը։
Այն անց է կացվում Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում, մարզադաշտին հարակից անտառում։
Այս տարի մրցաշարը կկայանա առանց ընկեր Արդարյանի... բայց միշտ մեր հուշերում կմնա Արդարյանի ստեղծած մրցաշարերն ու արժեքները։
Կրոսավազքի Հայաստանի առաջնությունը կկայանա Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ից։
Սիրով հրավիրում ենք Հայաստանի աթլետիկայի մարզադպրոցների հավաքական թիմերին։
Հարգանքով` Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գոհար Նազարյան
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No
Undo
Interested
Ticket Info
To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.