«7 Քար» բակային խաղերի փառատոն 2025
📍 Հունիսի 21 | Շիրակ մարզ, Արթիկ համայնք, Նոր Կյանք գյուղ| Ժամը 14:30
Սիրում ես հայկականը՝ իր գույներով, երգերով, պարերով ու ջերմությա՞մբ։
Այս օրը հենց քեզ համար է։
Հունիսի 21-ին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում հավաքվում ենք ու միասին նշում տարվա ամենահայկական ու ամենատաք փառատոնը՝ «7 Քար» բակային խաղերի փառատոնը։
Ի՞նչ է սպասվում․
🎈 Բակային խաղեր բոլորի համար
🎪 ԳյուղՄարկետ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր կազմակերպություններ՝ իրենց նախաձեռնություններով ու արտադրանքով։
🧓 Տատիկների հետ ժամանց«Խաբուխազ» ակումբում, գյուղի մեր տատիկները ձեզ կվարակեն իրենց տաք ժպիտներով ու հիշողություններով։
♟️ Նարդի ու շախմատ պապիկների հետ, եթե իհարկե համարձակվեք 😄
💃 Ազգային պարեր ու երգեր`
Մասունք ավանդական երգի-պարի խմբի, Նավակատիքկրթամշակութային կենտրոնի, Մենք ազգային պարի խմբի և Հրայրք ավանդական պարի խմբի մասնակցությամբ։
🎤 Փառատոնի երաժշտական մասը կապահովի սիրելի Barbar Project -ը , իսկ 🎧 Երեկոյան DJ Stavros կփակի օրը բարձր ռիթմերով
📸 Ու ամենակարևորը՝ հիշողություններ, որոնք մնում են շատ երկար:
🆓 Մուտքն ազատ է
📍 Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում
📅Հունիսի 21, Սկիզբը՝ 14:30
Օրակարգը շուտով հասանելի կլինի։ Հետևիր մեր էջին, որ ոչինչ բաց չթողնես։
💡Միջոցառումն իրականացվում է «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից LEAD4Shirak ծրագրի և Արթիկի համայնքապետարանի աջակցությամբ։