Հունիսի 15-ին կիրակի օրը ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ՝ բարձրանալու Միափոր լեռը։
Միափոր գագաթը Միափորի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է՝ 2993 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանին՝ գեղատեսիլ և քիչ ուսումնասիրված մի վայրում։ Լեռնարշավը նախատեսված է ինչպես արկածախնդիրների, այնպես էլ բնության սիրահարների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանի լեռնաշխարհի գեղեցիկ ու թաքնված անկյունները։
Արշավի երկարությունը 10-12 կմ
Հարաբերական բարձրությունը 1100մ
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• բարակ ֆլիսե ձեռնոցներ
• անձրևապաշտպան բաճկոն
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• արևային ակնոց
• լապտեր
• փոոխնորդ գուլպաներ
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ
💦 Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից:
📍Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։00-ին։
💰Մասնակցության արժեքը՝ 10․000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
💳Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
💳Քարտի համար՝ 4375 1110 1250 8945 AMD
Idram ID- 677315552
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 12։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
🔸Ծանոթացեք Արարատ լեռան վերելքի հետ
https://armland.am/hy/tour/climbing-ararat/
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
You may also like the following events from ArmLand:
Also check out other
Trips & Adventurous Activities in Dilijan.