Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում, 9 July

Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում

Հովհաննիսյան ինստիտուտ / Johannissyan Institute

Highlights

Wed, 09 Jul, 2025 at 07:00 pm

Khanjyan 19, 5th floor, 0010 Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Wed, 09 Jul, 2025 at 07:00 pm (AMT)

Khanjyan 19, 5th floor, 0010 Yerevan

Խանջյան փողոց 21, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում
Հովհաննիսյան ինստիտուտի «Մշակույթ և արդիականացում» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Հովհաննիսյան սեմինարների» հերթական բանախոսությունը՝ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի «Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում» խորագրով։

Բանախոսությունը նվիրված է Հայաստանում տարածված քրեական կամ այսպես կոչված «գողական» խոսվածքի բառարանին և երիտասարդության վրա այդ ենթամշակույթի ազդեցությանը։ Քրեական խոսվածքը Հայաստանում, որպես թաղային երիտասարդների առօրյա փոխհարաբերությունների լեզու, արմատավորվեց 1950-1960-ական թվականներին։ Այն հայկական թաղային միջավայր մուտք է գործել Ռուսաստանի ազատազրկման վայրերից և շուտով արմատավորվեց՝ նպաստելով առանձնահատուկ վարքագծային պրակտիկաների տարածմանը։ Արդյունքում հասարակական առօրյա հարաբերություններին հաղորդվեց քրեական բովանդակություն։ Երևույթը տարածում ստացավ հատկապես մեծ և միջին քաղաքների աշխատավորական թաղամասերում, որտեղ «գողական» ժարգոնը և բանտային հարաբերությունների կառուցման հիմքում ընկած նորմերը երիտասարդության շրջանում դարձան լիդերության, հիերարխիկության և տղամարդկության ընկալումների ձևավորման կարևոր գործոն։ Երևույթը, որոշակի փոխակերպումների ենթարկվելով, շարունակվեց նաև անկախության շրջանում։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կարվի նաև վերջին շրջանում երիտասարդության վարքագծի վրա ազդող այդ երևույթի փոխակերպումներին։ Զեկույցի հիմքում ընկած են մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանի և Նիկոլ Մարգարյանի հեղինակած «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանը» և բառարանի համար իրականացված ազգագրական դաշտային հետազոտության նյութերը։

Բանախոսի մասին

Աղասի Թադևոսյանը մշակութային մարդաբան է: Աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող։ 1995թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում ազգագրություն մասնագիտացմամբ։ 2005-2024թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության, ինչպես նաև մշակութաբանության ամբիոններում՝ «Մշակույթ և քաղաքականություն», «Քաղաքային միջավայրի մարդաբանություն» և «Սոցիալ-մշակութային մարդաբանություն» թեմաներով մագիստրոսական ծրագրերում։ 2012-2013 թթ. ուստարում՝ որպես Ֆուլբրայթի հրավիրված հետազոտող, աշխատել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակներն են․
• ուշխորհրդային և հետխորհրդային Հայաստանի անցումային գործընթացների մարդաբանությունը և ինքնության փոխակերպումները,
• պատերազմի մարդաբանությունը,
• միգրացիայի, աղքատության հիմնախնդիրները,
• սովորելու և կրթության մարդաբանությունը։
Նշված թեմաներով ունի հրատարակած մի շարք գրքեր։ Տեղական և արտերկրյա գիտական հրատարակություններում տպագրել է շուրջ 70 հոդված:
Վերջին շրջանում հրատարակվել են Աղասի Թադևոսյանի հետևյալ աշխատությունները․
«Պատերազմը մասնակիցների պատմություններում» մարդաբանական հետազոտություն, 2022թ․, «Քրեական (գողական) խոսվածքի բացատրական բառարան», 2023թ․, «Քաղաքացիական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում»․ կորստի և տառապանքի մարդաբանություն, 2025թ․, «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ»․ սոցիալ-մարդաբանական հետազոտություն 2025թ․։






You may also like the following events from Հովհաննիսյան ինստիտուտ / Johannissyan Institute:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Khanjyan 19, 5th floor, 0010 Yerevan, Armenia, Խանջյան փողոց 21, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders
Advertisement
Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում, 9 July
Քրեական ենթամշակույթի ձևավորումը և փոխակերպումները Հայաստանում
Wed, 09 Jul, 2025 at 07:00 pm