Հուլիսի 13-ին մեկնարկում է #սարուձոր նախագծի քայլարշավը Արագած լեռան լանջերով՝ ՔԱՐԻ ԼՃԻՑ դեպի ՄԱՆԹԱՇԻ ՋՐՎԵԺ։ Սկզբում կայցելենք ՔԱՐԻ ԼԻՃ, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից մոտ 3200մ բարձրության վրա։ ՔԱՐԻ ԼՃԻ գեղեցկությունը վայելելուց հետո Արագածի լանջերի գեղատեսիլ մարգագետիններով կքայլենք դեպի ՄԱՆԹԱՇԻ ՋՐՎԵԺ։ ՄԱՆԹԱՇԻ ՋՐՎԵԺԸ գտնվում է Շիրակի մարզում՝ Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Ջրվեժն առաջանում է Մանթաշի գետի վրա՝ գահավիժելով մոտ 21 մետր բարձրությունից։ Այն գրանցված է ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում։ Ջրվեժի մոտ կհանգստանանք և կվայելենք հայկական գինին։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է:
————————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ և սպորտային հագուստ, արևապաշտպան գլխարկ, ինչպես նաև իրենց հետ պետք է ունենան տաք հագուստ, անձրևանոց (дождевик), սնունդ և մոտ 1․5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 11․07․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 7․500 ՀՀ դրամ (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 08։30-ին, 13․07.2025թ., կիրակի
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav: