✨📚 Շա՜տ սպասված իրադարձություն։
🤩 Հանդիպում և քննարկում ամենասիրված «Վիշապաքարի գաղտնիքը» գրքերի շարքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ։ 🐉✍️
📅 Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00, «Զանգակ» գրատանը։
📚 Հեղինակը կպատմի՝
ինչպես ծնվեց Վահագնի ու վիշապների աշխարհը,
ինչ գաղտնիքներ են թաքնված վիպաշարի խորքում,
և ինչ սպասել շարունակությունից։
Կլինի նաև գրքերի ստորագրում, հարցուպատասխան, և հնարավորություն անձամբ շփվելու հեղինակի հետ։
Մուտքն ազատ է, միայն պետք է նախապես գրանցվել՝
https://zangakbookstore.am/events/vishapaqari-gakhtniqy-handipum-ev-qnnarkum-artavazd-ekhiazaryani-het
📘 Գրքերի մասին
«Վիշապաքարի գաղտնիքը»
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…
«Վիշապաքարի գաղտնիքը. Քարի վերջը»
Վիշապների վերադարձից անցել է երկու տարի։ Վահագն Մադոնցը փորձում է շարունակել սովորական կյանքը՝ առանց առասպելական էակների ու կախարդանքի։ Բայց երբ իր վիշապ ընկեր Վազգենին առևանգում են անհայտ չարագործներ, նա ընկղմվում է նոր մոգական արկածների մեջ։ Եվ նորից նրա կողքին են երկու ամենամտերիմ ընկերները՝ Արեգն ու Աստղիկը։
🎨 Շապիկը և նկարազարդումները՝ Հարություն Թումաղյանի