ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր), 15 August

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր)

Նարեկավանք Տուր - Narekavank Tour - Нарекаванк Тур

Highlights

Fri, 15 Aug, 2025 at 05:00 am

Կորյունի 19ա, 8րդ հարկ, 1 գրասենյակ, Երեւան | 19a Koryun Street, 8th Floor, Office 1, 0009 Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Fri, 15 Aug, 2025 at 05:00 am - Sun, 17 Aug, 2025 at 11:45 pm (AMT)

Կորյունի 19ա, 8րդ հարկ, 1 գրասենյակ, Երեւան | 19a Koryun Street, 8th Floor, Office 1, 0009 Yerevan

Կորյունի փողոց 19ա, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր)
🗺 Ուղևորություն աստվածաբան Թովմաս Առաքելյանի
և լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ դեպի Անի, Վան, Մուշ և Կարս

▶️ Տևողություն` 3 օր, 2 գիշեր

Հիշողությունը կարևոր արժեք է, արմատին կպած ապրելը` առաքելություն։ Գալիքը կերտելու լավագույն ճանապարհը մեր պատմությանը լավ ծանոթանալն ու վերարժևորելն է։

Հրավիրում ենք հոգևոր, կրթական ու մշակութային ուխտագնացության դեպի Արևմտյան Հայաստան։ Ծրագրում են Անիի, Կարսի, Վանի ու Մուշի մեր հզոր եկեղեցիներն ու վանքերը։ Կտեսնենք պատմական հայրենիքի բնաշխարհը` Վանա լիճ, Բերկրիի ջրվեժ, Սիփան, Թոնդրակ, Արարատ և Բինգյոլի խրոխտ լեռներ։ Աղոթք կվերառաքենք չտեսնված Վարագավանքում։ Վանում կլինենք նաև Մհերի դռան մոտ, կտեսնենք վանա կատուներին, կհամտեսենք տառեխ ձուկը։ Իսկ հետո` Մշո դաշտ, Արածանի (ուր մկրտվել է հայ ժողովուրդը), Սուլուխի և Հովվի կամուրջներ, Խնուսի շրջան, Սարիղամիշի անտառներ, Բասենի դաշտ։ Հագեցած այս օրերը կանմահանան ոչ միայն մեր հիշողության, այլ նաև Վիգեն Մնոյանի լուսանկարների 📷 շնորհիվ։

Ճամփորդելիս կլսենք նաև Թովմասի զրույց-դասախոսությունը Հայոց եկեղեցու ոչ միայն սոսկ կրոնական, այլև քաղաքակրթական ուժի մասին։ Կունենանք աղոթական պահեր, մտերմիկ ու ջերմ շփում, գիտահեն և ճշգրիտ տեղեկատվություն։

☑️ Այս ուխտագնացությունը կազմակերպվում է հոգևոր ուխտագնացությունների «Վերև» ծրագրով` Նարեկավանք Տուրի հետ համատեղ։ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Արևմտյան Հայաստան եռօրյա տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2010 թվականից: Ճամփորդե՛նք պատմամշակութային 📚 ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության հետ։

📝 ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Oր 1

📍 Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Պատմական Գուգարք նահանգի մաս կազմող Ջավախք աշխարհը հայտնի է յուրօրինակ բնությամբ, լեռներով, դաշտերով ու զուլալ ջրերով, որոնց ուղեկցությամբ էլ ճանապարհը կշարունակենք դեպի վրաց-թուրքական սահման: Կշարունակենք մեր ուղևորությունն Արդահանի նահանգով: Մինչ թագավորանիստ Կարս հասնելը կկանգնենք, կհանգստանանք 🏞 Հայկական լեռնաշխարհի Ծովակն Հյուսիսո լճի մոտ: Հետո կշարժվենք դեպի Կարսի սարահարթ, ապա՝ մայրաքաղաք Անի:

📍 Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության ամենահզոր մայրաքաղաքն էր։ Մենք հռչակում ենք՝ տեսնել Անին ու ապրե՛լ․ ապրել Հայոց գալիք հաղթանակի վճռական տեսիլքով։ Այստեղ ոչ միայն կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներն ու աշտարակները, շքեղ տաճարները՝ Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, որմնանկարներով հարուստ Տիգրան Հոնենց, եզակի հա-տակագծով Գագիկաշեն, ինքնատիպ Սբ. Առաքելոց, այլ նաև կզրուցենք այս կոթողների հետ՝ զգալով նրանց շունչն ու ոգին։ ❤️ Անիից դուրս գալով` կշարունակենք ճանապարհը դեպի հարավ, կանցնենք Արաքսը, ուր մի պահ կանգ կառնենք մայր գետին մոտենալու համար, ապա Կողբը, Իգդիրը և կհասնենք Բայազետ: Գիշերակացը կլինի Բայազետի հյուրանոցում:

Օր 2

📍Առավոտյան Բայազետից կբացվի Արարատի չքնաղ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Ծաղկանց լեռները` Թոնդրակ հրաբխի հանգած լավայի🌋 մոտով Վան-Վասպուրական աշխարհ կիջնենք: Առաջին կանգառը կլինի գեղատեսիլ Բերկրիի ջրվեժում: Ապա Վան քաղաքն է, Փոքր Մհերի ժայռափոր դուռը, որ գրեթե 3․000 տարվա պատմություն ունի, և Վարագավանքը: Վանի բերդից քիչ հեռու կայցելենք բուծարան, ուր ապրում են Վանա սպիտակամազ կատուները՝ առավել հայտնի իրենց տարբեր գույնի՝ դեղին և կապույտ աչքերով:

📍Այնուհետև, Վանա լճի գեղեցիկ տեսարանը վայելելով, կհասնենք նավամատույց, 🚤 կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի բարձրաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով:

📍 Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Քիչ անց՝ ճաշին, նավամատույցին մոտ սեղանատանը կհամտեսենք հայտնի Վանա տառեխ,🐟 որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Աղթամարից կշարունակենք ճանապարհը դեպի արևմուտք, կանցնենք Դատվան քաղաքը, Նեմրութի ստորոտով կիջնենք Մշո դաշտ, ուր մեզ կսպասի անուշ Մուշը: Գիշերակացը կլինի Մուշ քաղաքի հյուրանոցում:

Օր 3
📍 Մուշի հյուրանոցում արթնանալուց և նախաճաշելուց հետո կայցելենք մի շարք նշանավոր վայրեր: Նախ Մուշի հին թաղում կլինենք խոնարհված Սուրբ Մարինե եկեղեցում, որի դիմացի բլրի վրա դեռ կարելի է նշմարել հայկական ավիրված գերեզմանատան քարերը: Քաղաքից կիջնենք դեպի Մշո անուշ դաշտ, Տարոնի զարդ, 💙 որն առատորեն սնում է առասպելական Արածանին՝ Արևելյան Եփրատը: Ահա և նշանավոր Սուլուխի կամուրջը, ուր իր հերոսական մահկանացուն կնքեց ֆիդայապետ Գևորգ Չաուշը:

📍 Մշո դաշտին հրաժեշտ տալով՝ կելնենք դեպի Վարդո, Խնուս և Բինգյոլի լեռներ, ապա կիջնենք Բասենի դաշտ՝ որով անցնում է Էրզրում-Կարս ճանապարհը: Այստեղ միախառնվում են Արաքս և Մուրց գետերը, հենց դրանց վրա դարեր առաջ կառուցվել է գեղեցիկ Հովվի կամուրջը: Դեպի արևմուտք արդեն Սարիղամիշի լեռներն ու անտառներն են, ապա նաև Կարսը:

📍 Կտեսնենք բազմաթիվ գեղեցիկ շենքեր, Կարսի միջնաբերդը՝ Բագրատունիների նստավայրն իր աշտարակներով և զորանոցներով, Եղիշե Չարենցի` այդքան գունեղ ներկայացված «Վարդանի» կամուրջը և Կարս գետը, և իհարկե այն վայրը, ուր հենց իր՝ Չարենցի տունն էր գտնվում: Բերդի տակ արդեն հազար տարի հզոր և հպարտ կանգնած է Սբ Առաքելոց եկեղեցին 💙 (10-րդ դար)՝ այն թեև մզկիթի է վերածված, բայց դա սոսկ ձև է և ոչ բովանդակություն...
Կարսից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Կմտնենք Վրաստան, Ջավախքում կընթրենք և կշարունակենք երթուղին։ Երեկոյան կժամանենք Երևան:

👇🏻 Ուխտագնացության արժեքը 129.000 դրամ, որ ներառում է․

• գիշերակաց բարձրորակ հյուրանոցներում (2 հոգի 1 սենյակում հաշվարկով),
• հարմարավետ տրանսպորտ` օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
• համեղ ուտեստներով, լիարժեք 2-անգամյա սնունդ` նախաճաշ և ուշ ճաշ,
• դեպի Աղթամար նավարկություն և ճաշ լճի ափին (Վանա տառեխ),🐟
• պատմամշակութային հաստատությունների տոմսեր,
• ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
• ուղեկցություն և մտերմիկ դասախոսություններ 📣 աստվածաբան, արվեստի պատմության, տեսության և կառավարման մասնագետ Թովմաս Առաքելյանից,
• պրոֆեսիոնալ լուսանկարիչ 📸 Վիգեն Մնոյանի ուղեկցություն և ճամփորդության ավարտից հետո` որակյալ լուսանկարների մեծ փաթեթ,
• երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդ-մենեջերի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն:

• ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ մուտքի վիզայի արժեքը, որ ՀՀ քաղաքացիների համար կազմում է 17.000 դրամ, ՌԴ, ԵՄ մեծամասամբ և ԱՄՆ քաղաքացիների համար մուտքն առանց վիզա է:

Զանգահարե՛ք.
📲 (099) 56-56-48
📲 (098) 56-56-47
📲 (055) 56-56-49
📲 (010) 56-56-49

©Նարեկավանք Տուր ©Թովմաս Առաքելյան

Մեր մասին գրում են.
facebook.com/Narekavank/reviews/
facebook.com/Narekavank/mentions/


You may also like the following events from Նարեկավանք Տուր - Narekavank Tour - Нарекаванк Тур:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր) can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Կորյունի 19ա, 8րդ հարկ, 1 գրասենյակ, Երեւան | 19a Koryun Street, 8th Floor, Office 1, 0009 Yerevan, Armenia, Կորյունի փողոց 19ա, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Reserve your spot
Advertisement
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր), 15 August
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ (3 օր)
Fri, 15 Aug, 2025 at 05:00 am