Հերթը քոնն է։ 🙌
Դարձի՛ր 100 հաջողակ երիտասարդներից մեկը։ 😍
🚀 Հզոր Միտքն այս տարի ևս կազմակերպում է 7-օրյա ամառային ճամբարներ։
Քեզ սպասվում է՝
🔸 Թիմային առաջադրանքներ
🔸 Սեմինարներ՝ տարբեր ոլորտի առաջատարների կողմից
🔸 Ակտիվ ժամանց՝ սպորտային և ինտելեկտուալ խաղերով լի
🔸 Խարույկազրույցներ
🔸 Ազգային պարեր, երգեր։
Այս ամենի արդյունքում դու կունենաս հնարավորություն՝
🔥 Զարգացնելու առաջնորդական, հաղորդակցման ու թիմային հմտություններդ
🔥 Ուսումնասիրելու հաջողության ուղիները՝ ոլորտի առաջատարներից
🔥 Ձեռք բերելու իրական ու մնայուն կապեր՝ տարբեր մարզերի ու համայնքների երիտասարդների հետ։
➡️ Ճամբարը նախատեսված է 14-18 տարեկան մարզաբնակ (ինչպես նաև Արցախից և Ջավախքից) երիտասարդների համար. առաջնահերթությունը կտրվի Հզոր Մտքի և Ուսանողի Տան Ցանցի անդամներին։
Ճամբարը տեղի կունենա՝
📅 Հունիսի 16 - 22
📍Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում։
❗ Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը և սպասել հաստատման զանգին`
https://forms.gle/vUyW8VNKjfAzq8Gn6
📲 Հարցերի դեպքում զանգահարիր՝ +374 96 30 60 60 կամ գրիր Հորիզոն Ճամբարի ֆեյսբուքյան էջին։
Հզորացի՛ր, հզորացրու՛ ✊
______________________________________
ℹ️ Ճամբարն իրականացվում է Հզոր Մտքի կողմից։
Հզոր Մտքի առաքելությունն է համահայկական ցանցի ստեղծման, երիտասարդների հմտությունների ու արժեքային կրթության միջոցով ձևավորել հայամետ, կիրթ, միասնական հայ հասարակություն հայրենիքում, որի անդամները հանձնառու կլինեն մարզերի կյանքի ակտիվացմանն ու համայնքների համաչափ զարգացմանը։
Առաքելության ճանապարհին Հզոր Միտքը ձևավորում է հզոր համահայկական երիտասարդական ցանց՝ աշխատելով 5000-ից ավելի երիտասարդների հետ։