Հարցնե՞լ, թե՞ չհարցնել ❓
Հաճախ ինչպես բիզնեսում և առաջնորդության մեջ, այնպես էլ կյանքում, պատասխաններն ավելի են կարևորվում, քան հարցերը։ Մինչդեռ հենց հարցերի միջոցով է հնարավոր ներգրավել թիմին, ստեղծել նոր գաղափարներ և գտնել աճի նոր հնարավորություններ։
Mantashyants Open Events-ի սեպտեմբերի 25-ի հանդիպմանը Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Viva ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Մարիանա Էդիլյանը կպատմի, թե ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները։
🎤 Մարիանան ունի մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 15 տարվա փորձ՝ մանրածախ առևտրի, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում: Մինչ այդ Մարիանան ավելի քան 14 տարի աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում։ Մարիանան համոզված է՝ մարդն ամեն ինչի առանցքում է և որ սերն ու բարությունը իրոք կփրկեն աշխարհը: Նա կարծում է, որ HR-ը ճիշտ փոփոխոխությունների նախաձեռնող պետք է լինի և հանդիսանա հիմնական շարժիչ ուժը ցանկացած Ընկերությունում:
Հանդիպման ընթացքում կքննարկենք՝
• որ հարցերն են ստեղծում արժեք և աճի նոր ուղիներ,
• ինչպես հարցերը կարող են փոխակերպել թիմային միջավայրը,
• ինչպես կարող են հարցերը նպաստել առաջնորդի աճին,
• ինչու են հաջողակ ղեկավարները սկսում հարցերից, ոչ թե պատասխաններից։
Միջոցառման մանրամասները՝
📅 Սեպտեմբերի 25
🕗 19:00 - 21:00
📍 Congress Hotel (Ball Room)
🎟 Մուտքը՝ տոմսերով
Տոմսի արժեքը՝
7000 դրամ (սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15)
10000 դրամ (սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 21)
15000 դրամ (սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 25)
🔗
https://cutt.ly/irXEoTHa
🔗
https://cutt.ly/lrXEQa26
🔗
https://cutt.ly/nrXZr6aB
🔗
https://cutt.ly/jrX4XqAP
📩 Տեղերը սահմանափակ են։ Միացեք մեզ և բացահայտեք, թե ինչպես կարող եք ճիշտ ընտրված հարցերը կարող են նպաստել բիզնեսի և առաջնորդի նպատակների իրականացմանը։