Newmag-ի արտ-տնօրեն, գրաֆիկ դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանը ներկայացնում է «Սպասող մարդու օրագիր» գիրքը։ Այն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է, որի բանաստեղծությունները թարգմանել է Էդիկը։
Գիրքը փոքր է, որպեսզի գրպանում պահվի որպես ամենօրյա օրագիր: «Սպասող մարդու օրագիր» գործի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիրները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվին սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1: 10 տարի անց հեղինակը որոշել է վերահրատարել գիրքը։ Հաշվի առնելով տարիների փորձն ու պատասխանատվությունը, այն կլինի ավելի հղկված լեզվով, ավելի հասուն խմբագրական աշխատանքով և նորից 365 օրինակով։ Ժողովածուն ընթերցողին կներկայացվի լրամշակված և նորովի խմբագրված, թարմացված արտաքինով։
Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, 16:00, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։ Նախատեսվում է քննարկում ժողովածուի վերաբերյալ, ինչպես նաև գրքի վաճառք։
Ի դեպ, շնորհանդեսի վայրը պատահական չէ. այդ օրերին Իգիթյան կենտրոնում գործելու է Էդիկ Պողոսյանի 30-ամյա կարիերային նվիրված ցուցահանդեսը։
Գիրքը նախապես կարող եք նաև պատվիրել newmag.am կայքից⤵️
https://newmag.am/am/book/diary-of-a-longing-man