«Երկրները մեկ հարկի տակ» համաժողով-մրցանակաբաշխությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար բացառիկ հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների կազմակերպություններ, ծառայություններ։✨
Միջոցառումը, մեկնարկելով դեռևս 2011թ․-ին, միաժամանակ հանդիսանում է հնարավորություն՝ ներկայացնելու արտադրանքն ու ծառայությունները, ձևավորելու համագործակցության նոր ուղիներ և նպաստելու ներդրումային ծրագրերի իրագործմանը։🚀
Այս հարթակը բացում է դռներ ոչ միայն գործարարների, այլև դիվանագիտական կառույցների համար՝ ծանոթանալով Հայաստանի բազմաբնույթ հնարավորություններին և ներդրումային միջավայրին։
Միջոցառման շրջանակում ընդգրկված են կրթություն, սննդարդյունաբերություն, ագրոոլորտ, տեխնոլոգիաներ, էներգետիկա, տուրիզմ և բազմաթիվ այլ ոլորտներ։ Բացի դրանից, մրցանակաբաշխությունը խրախուսում է ծրագրերն ու կառույցները՝ շնորհելով հավաստագրեր ու մրցանակներ տարբեր անվանակարգերում։🔹
Միջոցառումը ունի հատուկ բարեգործական նշանակություն․ ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «Աուտիզմ Իմ Ուղին» բարեգործական հիմնադրամին, նպատակ ունենալով աջակցել երկրորդ շենքային հաստատության կառուցմանը՝ երեխաների կրթության, զարգացման և սոցիալական ինտեգրման համար։✨
Դուք էլ կարող եք լինել «Երկրները մեկ հարկի տակ» – համաժողով-մրցանակաբաշխության-փառատոնի մասնակից 🙌🏻
Գրանցման հղում՝
https://forms.gle/PQW72AS5vseWzXiH9
Գրանցման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5