📌📚Հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում
2025 թվականի դեկտեմբերի 26-27-ը Հովհաննես Թումանյանի թանգարանը հյուրընկալում է Հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը, որի թեմատիկ առանցքն այս անգամ հագուստն է հեքիաթներում։
Գիտաժողովը տեղի կունենա «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոքր դահլիճում։
Օրակարգում ներառված թեմաներն են՝
🔹Հագուստի խորհրդաբանությունը հեքիաթում
🔹Հագուստի պոետիկան բանահյուսական և հեղինակային պատումներում
🔹Գերբնական անձնակազմի հագուստը հեքիաթում,
🔹Հագուստի գույնը և գործառույթը հեքիաթում,
🔹Ցնցոտիներից արքայական հանդերձանք,
🔹Քաջ դերձակներ և ասեղնագործ դիցուհիներ
🔹Հեքիաթից նորաձևություն,
🔹Արդյո՞ք «մերկ» էր թագավորը,
🔹Բուսեղեն հագուստը հեքիաթում
Սիրով սպասում ենք ձեզ ամենահեքիաթային գիտաժողովին։ 💙