«Մեր պարերը և մենք» 20, 27 December | Event in Yerevan | AllEvents

«Մեր պարերը և մենք» 20

KARIN - ԿԱՐԻՆ

Highlights

Sat, 27 Dec, 2025 at 02:00 pm

Best Western Plus Congress Hotel

Advertisement

Date & Location

Sat, 27 Dec, 2025 at 02:00 pm (AMT)

Best Western Plus Congress Hotel

Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

«Մեր պարերը և մենք» 20
«Մեր պարերը և մենք»-ը 20 տարեկան է 💜

****
Միջոցառումը բաց է, բայց քանի որ նստելու տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես գրանցվել՝
https://forms.gle/zhLQFB5SjhNSJMCPA
****

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը, շարունակելով հիմնած ավանդույթները, «Կարին»-ը անցկացնում է «Մեր պարերը և մենք» խորագրով ազգային պարերի բաց դասը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ օտարերկրացիներ։ 20 տարի շարունակ լինելով ոգեղեն շարժման մեջ և ազգային պարերի կենսաշրջանն անխափան պահելու ազնիվ գործն իր ուսերին՝ քանի՜֊քանի՜ սերունդների համար այն եղել է ուղեկից հայ ինքնության վերագտնման բարդ ճանապարհին։

Այս տարի տոնում ենք ոչ թե ուղղակի 20-ամյակ, այլ հոգևոր, ազգային ու գաղափարական մի վերածնունդ, որ պատմում է վերելքներով ու վայրէջքներով լի մի ուղու մասին, և հենց այդ խոչընդոտներով լի ճանապարհի շնորհիվ էլ մեր ընթացքը դարձել է անհրաժեշտ, կենարար, անկոտրում ու ըմբոստ։

Միջոցառման բովանդակության մասին.

✨ 20 տարիների ամփոփում, որի շրջանակում կխոսենք այն կարևոր իրադարձությունների, անցքերի մասին, որոնց լինելիությունը այս 20 տարիների հոլովույթում անգնահատելի են։

✨ Շնորհակալագրերի հանձնում մեր ճանապարհին նշանակալի դեր ունեցած մարդկանց։

✨ 2025 թ.-ին «Կարին»-ի միջոցառումների, համերգների և այլ ծրագրերի ամփոփում։

✨ Առաջիկա ծրագրերի ներկայացում։ Կխոսենք այն միջոցառումների մասին, որոնք սպասվում են հաջորդ տարի, և որոնց իրականանալը նոր գույն է ավելացնելու մեր ազգային մշակույթի գունապնակին։

✨ «Կարին»-ի կայքի վերաթողարկում։ Երկար սպասված կայքը, որ մի կենսագրական շտեմարան է՝ Գագիկ Գինոսյանի, նրա հիմնած խմբերի և առհասարակ ազգային պարերի նորից կյանքի կոչման մասին, կրկին կթողարկվի։

✨ Ազգային պարերի բաց դաս Անգլիական այգում։ Որպես մեր միջոցառման և գեղեցիկ օրվա ավարտ՝ կիրականացնենք ազգային պարերի բաց դաս, որով կազդարարենք 2026 թ․-ի ազգային մուտքը։

Պարը շարժում է, իսկ շարժումը՝ պատմություն․․․․
Եկեք միասին պահպանենք ու տարածենք այն՝ լուսաբանելով և դարձնելով հանրությանը հասանելի։

📅 Դեկտեմբերի 27
📍 Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոց (1 Italy St, Yerevan)
⏰ 14:00-ից հյուրերի ժամանում, 14:30 մեկնարկ
🕔 17:00-ին ազգային պարերի բաց դաս Անգլիական այգում

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Best Western Plus Congress Hotel, Yerevan, Armenia
Get updates and reminders
Ask AI if this event suits you

Host Details

KARIN - ԿԱՐԻՆ

KARIN - ԿԱՐԻՆ

Are you the host? Claim Event

Advertisement
«Մեր պարերը և մենք» 20, 27 December | Event in Yerevan | AllEvents
«Մեր պարերը և մենք» 20
Sat, 27 Dec, 2025 at 02:00 pm