Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր), 4 October | Event in Yerevan | AllEvents

Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր)

Գիտարշավ / Gitarshav

Highlights

Sat, 04 Oct, 2025 at 08:00 am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Advertisement

Date & Location

Sat, 04 Oct, 2025 at 08:00 am - Tue, 07 Oct, 2025 at 11:00 pm (AMT)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր)
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-7-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի #ՀԱՄՇԵՆ, որի ընթացքում կայցելենք առափնյա քաղաքներ՝ #ՏՐԱՊԻԶՈՆ, #ՀՈՓԱ, #ՌԻԶԵ, #ԱՐՀԱՎԻ և այլն։
Ամբողջ ճանապահին մեզ կուղեկցեն #ՍԵՎ ԾՈՎԻ և #ՀԱՄՇԵՆԻ կանաչ լեռների գեղատեսիլ տեսարանները։ Բացի այդ կանգառներ կունենանք #ԱՐԴՎԻՆ, #ԱՐԴԱՀԱՆ, #ԱՐԴԱՆՈՒՋ և #ՇԱՎՇԱՏ քաղաքնեում։

➡️ Առաջին օրը՝ հոկտեմբերի 4-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱՔ, այնուհետև հատելով վրաց-թուրքական սահմանը կհասնենք #ԱՐԴԱՀԱՆ, որտեղ կայցելենք հզոր #ԲԵՐԴԸ և կճաշենք։ Ապա կանգառներ կունենանք #ՇԱՎՇԱՏԻ գողտրիկ բերդում և #ԱՐԴՎԻՆ քաղաքում։
Հաջորդիվ կայցելենք #ԴՈԼԻՍԽԱՆԱՅԻ հայ-քաղկեդոնական տաճարը, որի ճանապարհից չնաշխարհիկ տեսարան է բացվում դեպի #ՃՈՐՈԽԻ ջրամբար։
Երեկոյան կհասնենք համշենահայության կենտրոններից հանդիսացող #ՀՈՓԱ քաղաք և կշրջենք ծովափնյա հատվածում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ։

➡️ Երկրորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, կշարժվենք դեպի հռչակավոր #ՏՐԱՊԻԶՈՆ քաղաք, որտեղ կայցելենք․
• Տրապիզոնի ՄԻՋՆԱԲԵՐԴ
• Հայկական ԱՄԵՆԱՓՐԿԻՉ վանք
• Հունական ԱՅԱ ՍՈՖԻԱ և սբ․ ԱՆՆԱ եկեղեցիներ։
Այնուհետև կայցելենք քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա` Ալթինդերե գեղատեսիլ ազգային պարկում գտնվող #ՍՈՒՄԵԼԱ վանական համալիր, որը կառուցվել է 5-6-րդ դարերում և դարեր շարունակ հանդիսացել է Պոնտոսի հույների գլխավոր սրբավայրը։
Երեկոյան կզբոսնենք և կընթրենք #ՏՐԱՊԻԶՈՆԻ կենտրոնում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ։

➡️ Երրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին կայցելենք ծովափնյա #ՌԻԶԵ քաղաքի բարձրադիր բերդը, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի ՍԵՎ ԾՈՎ։
Այնուհետև կարշավենք դեպի բուն #ՀԱՄՇԵՆ, որտեղ կայցելենք․
• #ԶԻԼ ամրոց
• ԶՈՒՅԳ կամուրջներ
• #ԲԱԼԱՀՈՎՏԻ և ՄԱՆՉՈՒՆԱՅԻ ջրվեժներ:
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ

➡️ Չորրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, առավոտյան կարշավենք դեպի #ԵՐԵՎԱՆ, ճանապարհին կանգառներ կունենանք #ԱՐԴԱՆՈՒՋԻ բերդերում և ԴԺՈԽՔԻ ՁՈՐ կոչվող բնական հուշարձանում։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև #ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 01.10.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #119.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (17.000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 04․10.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը


You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

Գիտարշավ / Gitarshav

Գիտարշավ / Gitarshav

Are you the host? Claim Event

Advertisement
Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր), 4 October | Event in Yerevan | AllEvents
Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր)
Sat, 04 Oct, 2025 at 08:00 am