Սեպտեմբերի 27-28-ը՝ #Գիտարշավ ակումբը կազմակերպում է #երկօրյա բացառիկ արշավ դեպի սիրահարների քաղաք #ՍՂՆԱԽ (ԿԱԽԵԹ, ՎՐԱՍՏԱՆ), որը XVIII դարում հիմնադրվել է հայերի կողմից։
Կախեթը մշտապես ունեցել է հայկական ներկայություն, իսկ XI դարում թագավորում էին ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ արքայի որդի #ԳԱԳԻԿԸ և նրա ժառանգները:
➡️ Առաջին օրը (սեպտեմբերի 27)` շաբաթ առավոտյան կշարժվենք դեպի #ՍՂՆԱԽ բերդաքաղաք։
Ճանապարհին կայցելենք,
• #ՄԱՆԱՎԻ բերդ
• ՉԻԱԼՈՒՐԻ բերդ
• #ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ տաճար
Երեկոյան քաղաքային տուր ( Սբ. Գևորգ հայկական եկեղեցի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տուն, բերդապարիսպներ) և ընթրիք #ՍՂՆԱԽ բերդաքաղաքում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ Սղնախում։
➡️ Երկրորդ օրը (սեպտեմբերի 28)՝ կայցելենք #ԲՈԴԲԵԻ ՆԻՆՈԾՄԻՆԴԱ վանական համալիր, որից հետո թեթև քայլարշավ կունենանք դեպի #ՆԱՍՈՄԽԱՐԻ հայկական վանք, որը թարգմանաբար նշանակում է հայատեղի։
Քայլարշավը կեզրափակենք #ԽՈՌՆԱԲՈՒՋԻ անառիկ ամրոցի նվաճմամբ։ Միջնադարյան ամրոցը վեր է հառնում բարձրադիր ժայռի կատարին, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա ձորերը։
Երեկոյան վերադարձ Երևան
_____________
#ԳԻՏԱՐՇԱՎԸ բացառիկ հնարավորություն կընձեռի բացահայտել #ԿԱԽԵԹԻ հայկական և վրացական հուշարձանների պատմության գաղտնիքները: Բացի այդ, կծանոթանաք հազարամյա գինեգործական ավանդույթներին:
Բոլոր մասնակիցները պետք կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ սեպտեմբերի 25։
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ 7 ՀՈԳԻ
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095325075 (Արմեն)
Մասնակցության վճարը՝ #29.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրատուն, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 24․09.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին (շաբաթ օր), 27․09.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:
- This month, 13th September, 08:00 am, Արշավ ՎԱՆԱ ԼՃԻ շուջբոլորը + 10 քաղաք (5 օր) in Yerevan
- This Saturday, 20th September, 08:00 am, Արևմտյան Հայաստան (4օր) in Yerevan
- This Sunday, 21st September, 08:00 am, Բացառիկ տուր ԿԱՐՍԻՑ ԱՆԿԱՐԱ՝ Մեծ և Փոքր Հայքեր, Կապադովկիա և Գալաթիա (7 օր) in Yerevan